ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի մասնագետները՝ 2020 թվականի հունվարի 22-ից 24-ը ներառյալ, ստուգում են իրականացրել Աբովյան համայնքում գտնվող «Առողջ Սունկ» ՍՊ ընկերությունում, որը զբաղվում է սնկի աճեցմամբ և պահածոյացմամբ:
Ստուգման արդյունքում ընկերությունում հայտնաբերվել են հրդահային անվտանգության կանոնների վերաբերյալ մի շարք թերություններ և խախտումներ։
Արձանագրվել է, որ «Առողջ Սունկ» ՍՊ ընկերությունում օդափոխիչ համակարգի ինքնաշխատ անջատման սարքավորումները գտնվել են անսարք վիճակում, կրակմարիչները տեղադրված չեն եղել հրդեհի հնարավոր օջախներից ոչ ավել քան 30 մ հեռավորության վրա, ինչպես նաև բացակայել է հրդեհի ահազանգման ինքնաշխատ համակարգը և արտաքին հրդեհաշիջման համար օբյեկտի տարածքում և/կամ դրանից դուրս (200մ շառավիղով) նախատեսված հրշեջ հիդանտը և/կամ նվազագույնը 50մ3 տարողությամբ հակահրդեհային ջրավազանը։
Տեխնիկական և հրդեհային անվտանգության կանոնների խախտման համար տրվել է հրդեհային անվտանգության պահանջները կատարելու կարգադրագիր՝ նշված թերությունները ողջամիտ ժամկետում վերացնելու համար։
Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից ընկերության անձնակազմին տրամադրվել է նաև խորհրդատվություն՝ 200 մ2 և ավելի մակերեսով արտադրական կազմակերպությունների համար հրդեհային և տեխնիկական անվտանգության կանոնների պահպանման, հրդեհի ժամանակ մարդկանց անվտանգության ապահովման, տարահանման, հրդեհի դեպքում անձնակազմի և պատասխանատուների գործողությունների կատարման վերաբերյալ։
utfsib.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться