• Armenianeconomy.com

Շուշանիկ Ներսիսյան. Նախկինում ռենտգեն սարքավորումներով զննման էր ենթարկվում ՀՀ մտնող բեռնատարների 99%-ը, այժմ՝ 38%-ը

ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփել է մաքսային ոլորտում 2019 թվականին կատարված աշխատանքները և ներկայացրել 2020թ. առաջնահերթությունները: 2019 թվականին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից պետբյուջե ապահովված մաքսային մուտքերի մասով 22.2% աճ է գրանցվել: Տարվա ընթացքում Հայաստանը ԵԱՏՄ միասնական բյուջեից ստացել է 75 մլրդ 369 մլն դրամ, իսկ ՀՀ-ից միության միասնական բյուջե փոխանցվել է 63 մլրդ 422 մլն դրամ:

2019թ. Հայաստան է ներմուծվել 194%-ով ավելի մեքենա, քան 2018թ.-ին (2018թ.` 64 082, 2019թ.` 189 018): Ի դեպ, միայն դեկտեմբերին ձևակերպվել է 33 428 մարդատար ավտոմեքենա, արձանագրվել է նաև գանձումների բարձր մակարդակ՝ 16 մլրդ 362 մլն դրամ: ՊԵԿ պաշտոնական կայքում ներդրվել է ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող տրանսպորտային միջոցների մաքսային վճարները նոր դրույքաչափերով հաշվարկելու էլեկտրոնային հաշվիչ:
ՊԵԿ նախագահի տեղակալը հայտնել է, որ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները վերջին տարիներին զգալիորեն ավելացել են: Եթե 2014-2017թթ. նրանց թիվը 5000-ի սահմանում էր, ապա 2019թ. անցել է 12 000-ը: 2018թ. համեմատ 54%-ով աճել է մաքսային ձևակերպումների թիվը: Ընդ որում, մաքսային ձևակերպումներն իրականացվում են մաքսային մարմնի կողմից անվճար:

ՊԵԿ նախագահի տեղակալն ընդգծել է, որ ազատականացվել և ավելի մրցակցային է դարձել մաքսային միջնորդական ծառայությունների մատուցման ոլորտը: Ընդհանուր առմամբ, 2018-ի ապրիլից կրկնակի ավելացել են ոլորտի ընկերությունները: ՊԵԿ-ը մաքսային միջնորդների համար անվճար դասընթացներ է կազմակերպել, մասնավորապես` ավտոմեքենաների համար նախնական մաքսային հայտարարագիր ներկայացնելու վերաբերյալ:
Շուշանիկ Ներսիսյանը տեղեկացրել է, որ մաքսային հսկողության գործընթացում ռիսկերի կառավարման համակարգի գործարկման շնորհիվ 2018թ.-ի համեմատ 10%-ով նվազել է «կարմիր ուղի» ընթացակարգով զննության ենթարկված ներմուծված բեռների քանակը: Հետագայում էլեկտրոնային համակարգի ամբողջական ներդրման արդյունքում հնարավոր կլինի ապրանքների և տրանսպորտային միջոցների ավտոմատ բացթողում իրականացնել սահմանին` առանց մաքսային մարմիններ այցելելու: Էապես կրճատվել է սահմանահատման գործընթացը: Նախկինում ռենտգեն սարքավորումներով զննման էր ենթարկվում ՀՀ մտնող բեռնատարների 99%-ը, այժմ՝ 38%-ը: Մաքսային ծառայությունում կատարվել են կառուցվածքային փոփոխություններ, որոնք ուղղված են եղել աշխատանքի արդյունավետ կազմակերպմանն ու ռեսուրսների տնտեսմանը:

ՊԵԿ նախագահի տեղակալն անդրադարձել է Հարավային մաքսատուն-վարչության «Մեղրի» մաքսակետի արդիականացմանը, որը նախատեսված է ավարտել 2024 թվականին: Այսօր երրորդ երկրներից ցամաքային ճանապարհով Հայաստան ներմուծում իրականացնող բեռնատարների միջինում 18%-ը սահմանը հատում է Մեղրիի մաքսակետով, ուստի հարավային սահմանի արդիականացումն անհրաժեշտություն է:

Շուշանիկ Ներսիսյանը, խոսելով մաքսային հսկողության և ձևակերպումների օպտիմալացման քայլերից, տեղեկացրել է, որ հնարավորություն է ստեղծվել առցանց ռեժիմով հսկելու տարանցիկ բեռներ փոխադրող ավտոմեքենաների շարժը: Ամբողջությամբ վերանայվել է կողմնորոշիչ արժեքների բազան, որը շուկայական գներին համահունչ արագ թարմացվում է:

Տարածքային համաչափ զարգացման ծրագրի շրջանակում ՊԵԿ-ը ձեռնամուխ է եղել  Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնների կառուցմանը: Մասնավորապես` Գյումրիում 2019թ.-ից գործում է Հյուսիսային ԱՏԳ սպասարկման կենտրոնի ավտոմեքենաների ձևակերպումներ իրականցնող ստորաբաժանումը: Նախատեսվում է 2020թ. Հյուսիսային ԱՏԳ սպասարկման կենտրոնում փուլային եղանակով կազմակերպել նաև հյուսիսային սահմանով իրականացվող արտահանման և ներմուծման մաքսային գործառնությունները:

Անդրադառնալով մաքսային ծառայության տեսլականին` Շուշանիկ Ներսիսյանն առանձնացրել է նախնական հայտարարագրման ինստիտուտի ներդրման կարևորությունը, ինչպես նաև փաստաթղթերը տարբեր գերատեսչություններից «մեկ պատուհան» սկզբունքով քաղաքացիներին տրամադրելու հնարավորությունը:

b24.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• Նոր որոշում. Առավել շատ տուժած ոլորտների վարձու աշխատողներին եւ ԱՁ-ներին 68-136 հազար դրամ աջակցություն կտրվի• Կառավարությունը նվազագույն աշխատավարձի չափով գումար կտրամադրի մարտի 13-30-ն աշխատանքից ազատված անձանց• Պարետը հրապարակել է սահմանափակումների ենթարկվող տնտեսական գործունեությունների ամբողջական ցանկը• ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում• Վրաստանը և Ռուսաստանը Հայաստանի բեռների համար կապահովեն «կանաչ գոտի». վարչապետը հանդիպել է խոշոր ընկերությունների ղեկավարներին• Սոցիալական աջակցության առաջնահերթ թիրախում պետք է լինեն կորոնավիրուսի հետևանքով գործազուրկ դարձած քաղաքացիները. վարչապետ• Կորոնավիրուսային վարակի տարածումը նախազգուշացնող և կանխարգելող միջոցառումների շրջանակներում որոշ ապրանքների ներմուծման մաքսատուրքերը զրոյացվում են• Կենսաթոշակների և նպաստների հետ կապված ժամկետները երկարաձգվել են. ՍԱԾ տարածքային բաժիններ այցելելու կարիք չկա• ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն
  • Այվազովսկու անվան բարեգործության և մեկենասության աջակցման միաբանություն
  • Экономические новости Армении