ՍԱՏՄ-ն մարզերում ներկայացնում է սպանդանոցային գործունեություն սկսելու քայլերի հաջորդականությունը

13 փետրվարի 2020 | | Цитата

Ինչպե՞ս սկսել սպանդանոցների կառուցման գործընթացը, ինչպե՞ս օգտվել պետական աջակցության գործիքակազմից, որո՞նք են պետական աջակցության այդ գործիքները…

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ՝ այսօր Լոռու մարզում հանդիպում էր կազմակերպվել սպանդանոցային գործունեությամբ հետաքրքրված 40-ից ավելի քաղաքացիների հետ: Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և Տեսչական մարմնի ղեկավարի խորհրդական Արթուր Շատվորյանը ներկայացրել են քայլերի այն հերթականությունը, որ պետք է անցնի սպանդանոցային բիզնեսով զբաղվելու ցանկություն հայտնած քաղաքացին կամ կազմակերպությունը: Դրանք ընդգրկում են նաև պետական աջակցության ծրագրերը:

 Հանդիպման մասնակիցները տեղեկացվել են նաև սպանդանոցի կառուցմանն ու շահագործմանը ներկայացվող զոոհիգիենիկ նորմերի, անասնաբուժասանիտարական ու բնապահպանական պահանջների մասին: Հստակեցվել է, որ սպանդանոցները կարող են կառուզվել բնակելի վայրերից, հասարակական վայրերից, բժշկական հաստատություններից առնվազն 300մ հեռավորության վրա, նաև՝ թե ինչպիսի բաժանում-գոտիավորում պետք է ունենա սպանդանոցը, ախտահանման ինչ փոլերով պետք էանցնեն տարած մտնող մեքենաներն ու աշխատակիցները:
Արթուր Շատվորյանը տեղեկացրել է նաև, որ նոր կառուցված սպանդանոցների անձնակազմի, մասնավորապես՝ անասնաբույժ-փորձագետների համար կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ՝ ծանոթացնելու համար սպանդանոցային մորթն ուղեկցող անասնաբուժական 5-րդ ձևի վկայականի էլեկտրոնային համակարգին, հասանելիության անհատական ծածկագիր ու գաղտնաբառ ստանալու կարգին:
Հանդիպումը անցել է ակտիվ հարց ու պատասխանի մթնոլորտում, մասնակիցներին բաժանվել են ուղեցույցներ, որտեղ ամենայն մանրամասնությամբ նկարագրված են պետական աջակցության ծրագրերն ու սպանդանոցներին ներկայացվող պահանջները:

snund.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն