• Armenianeconomy.com

Գյուղատնտեսության ապահովագրության ծրագրի մեջ ներառվել է նաև դեղձը

Գյուղատնտեսության ապահովագրության ծրագրի մեջ ներառվել է նաև դեղձը։ Այսուհետ վաղ ցրտահարությունից կապահովագրվի ինչպես ծիրանի ու խաղողի բերքը, այնպես էլ՝ դեղձինը:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն Ազգային ժողովում ասել է, որ այս տիպի ապահովագրություն գյուղատնտեսները կարող են անել մինչև փետրվարի 21-ը՝ Արմավիրի և Արարատի մարզերում։ Կառավարությունը վճարում է ապահովագրության 60 տոկոսը։

Հիշեցնենք, որ 2020 թվականի գյուղատնտեսական տարվա համար գյուղատնտեսական ապահովագրական պայմանագրեր կնքելու ժամկետներն են՝
 - «Գարնանային ցրտահարություն» ռիսկի դեպքում՝ մինչև 2020 թվականի փետրվարի 21-ը,
 - «Կարկուտ և հրդեհ» ռիսկերի դեպքում՝ մինչև 2020 թվականի մարտի 25-ը:

Նախարարը նշել է, որ կարկուտից կապահովագրվի նաև խնձորը: «Կարկուտ և հրդեհ» ռիսկերի դեպքում կառավարությունը վճարում է ապահովագրության 50 տոկոսը: 

Պայմանագրերը կնքելու համար տնտեսավարողները կարող են դիմել «Ինգո Արմենիա», «Ռոսգոսստրախ-Արմենիա» կամ «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերություններ:

«Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության» ծրագրով 2020 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրվում են թվով 2 մշակաբույս՝ ծիրան և խաղող, ռիսկերն են` «կարկուտ և հրդեհ», «գարնանային ցրտահարություն»: Կարկուտի և հրդեհի ապահովագրությունն իրականացվում է 6 մարզերում (Արարատ, Արմավիր, Արագածոտն, Կոտայք, Վայոց Ձոր և Տավուշ), իսկ գարնանային ցրտահարության ապահովագրությունը` երկու մարզերում (Արարատ, Արմավիր):

ararat.mtad.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Գյուղատնտեսություն
• «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ Օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ Օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ• Չկա բույսերի առողջություն՝ չկա կյանք• Խոզի կերի նմուշներում հայտնաբերվել են աղիքային խմբի մանրէներ և բորբոսասնկեր• Ոչնչացվել է 54000 ժամկետանց ձու• Գյուղաջակցության ծրագրերի իրազեկման արշավի հերթական կանգառը Արագածոտնի մարզն էր• Ներկայացվել է գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագիրը• ՍԱՏՄ-ն մարզերում ներկայացնում է սպանդանոցային գործունեություն սկսելու քայլերի հաջորդականությունը• Գեղարքունիքի մարզում սպանդանոցների կառուցման և շահագործման ուղղությամբ աշխատանքներ են տարվում• Տավուշցիները տեղեկացվել են գյուղոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի մասին
Լուրեր մարզերից
• 105 սուբվենցիոն հայտ Կոտայքի մարզից` 6.2 մլրդ. դրամ ընդհանուր արժեքով• 2019-2020թթ. ՀՀ կառավարության սուբվենցիոն և առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերով Կոտայքի մարզում կառուցվում և վերակառուցվում են շուրջ 15 մանկապարտեզներ• Գեղարքունիքի մարզում սպանդանոցների կառուցման և շահագործման ուղղությամբ աշխատանքներ են տարվում• Արմավիրի մարզում գյուղատնտեսական համախառն արտադրանքը 2019-ին կազմել է 179.4 մլրդ. դրամ` հանրապետության ցուցանիշի 21%-ը• Մարզի որոշ ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են• Իջևանի բժշկական կենտրոնում պետպատվերով արդեն կատարում են աչքի վիրահատություն• Շինարարական ծավալներն այս տարի աննախադեպ են լինելու. հետևաբար կրկնապատկվելու է թե՛ աշխատանքը և թե՛ այդ աշխատանքներն անթերի իրականացնելու պատասխանատվությունը• Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ սպանդանոցների կառուցման եւ շահագործման ընթացակարգերի հետ կապված հերթական քննարկումը• Մարզում անասնագլխաքանակի բավականին մեծ աճ է գրանցվել

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն
  • Այվազովսկու անվան բարեգործության և մեկենասության աջակցման միաբանություն
  • Экономические новости Армении