2012թ-ի դեկտեմբերին հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 4.0% գնաճ

10 հունվարի 2013 | Մարքեթինգ | Цитата

2012թ-ի դեկտեմբերին հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 4.0% գնաճ2012թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 4.0% գնաճ, ինչը հիմնականում մրգի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի 5.3-31.2% գնաճի արդյունք է: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 12-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.1-31.2% գնաճ, իսկ մեկում'5.0% գնանկում:

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության' բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2012թ. դեկտեմբերին 2011թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 2.3% գնանկում, իսկ 2012թ. նոյեմբերի համեմատ' 31.2% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է լոլիկի' 39.3%, կաղամբի' 46.0%, վարունգի' 57.9%, կանաչ պղպեղի' 2 անգամ, սմբուկի'3.3 անգամ գնաճով: 2012թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է կանաչ սոխի'2.7%, կարտոֆիլի' 4.9%, բողկի' 5.2%, սխտորի' 9.3%, խառը կանաչեղենի'17.0%, գլուխ սոխի' 20.5%, ծաղկակաղամբի' 23.8%, ճակնդեղի' 25.4%, գազարի'28.7% գնաճ:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2012թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գներն աճել են 18.6-38.7%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Թալինում): Մայրաքաղաքում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գներն աճել են 32.7 %-ով:

Մրգի ապրանքախմբում 2012թ. դեկտեմբերին 2011թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 1.8% գնանկում, իսկ 2012թ. նոյեմբերի համեմատ'5.3% գնաճ: 2012թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ կիտրոնի գինն աճել է 1.0%-ով, ադամաթզինը'5.5%, խնձորինը' 7.2%-ով, խաղողինը' 10.5%-ով, նռանը'19.0%-ով, տանձինը' 22.9%-ով, արքայանարնջինը'36.2%-ով: Դրան զուգընթաց, հանրապետությունում գրանցվել է մանդարինի' 17.1%, նարնջի' 14.6% գնանկում:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2012թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ մրգի գներն աճել են 1.2-9.7%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Եղեգնաձորում:
Մայրաքաղաքում մրգի գներն աճել են 4.7%-ով:

Ձվի հանրապետական միջին գինը 2012թ. դեկտեմբերին 2011թ. դեկտեմբերի համեմատ նվազել է 1.9%-ով, իսկ 2012թ. նոյեմբերի համեմատ'գրանցվել է 3.8% գնաճ:

Աղբյուրը՝ www.panorama.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն