Սուրեն Պապիկյանը Վրաստանի փոխվարչապետի հետ խոսել է Բարեկամության կամրջի շինարարության ծրագրից

Երկօրյա աշխատանքային այցով Վրաստանի Հանրապետությունում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հանդիպել է Վրաստանի փոխվարչապետ, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիտիշվիլիի հետ։

Հանդիպման ընթացքում պաշտոնյաները քննարկել են բարեկամ երկրների փոխգործակցության տարբեր ուղղություններին առնչվող արդիական հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես՝ կողմերն անդրադարձել են վարչատարածքային բարեփոխումների բնագավառում ձեռնարկված միջոցառումների արդյունավետությանը, համայնքների միավորման և ապակենտրոնացման, ինչպես նաև աղբահանության, աղբավայրերի կառավարման ոլորտներում փորձի փոխանակման հնարավորություններին, ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտում՝ Դեբեդ գետի վրա՝ Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում նոր կամրջի կառուցման ծրագրի արդյունավետ իրականացմանը։

Հանդիպման մեկնարկին Վրաստանի փոխվարչապետ, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիտիշվիլին շնորհակալություն է հայտնել նախարար Պապիկյանին այցի կապակցությամբ և նկատել, որ նմանօրինակ բարձր մակարդակի շփումները հնարավորություն են ընձեռնում էլ ավելի սերտացնել հայ-վրացական օրըստօրե զարգացող հարաբերությունները։ «Մեր գերատեսչությունների միջև առկա են ընդհանուր լուծման առարկա և ընդհանուր մարտահրավեր հանդիսացող մի շարք հարցեր, որոնք պահանջում են համատեղ համակարգված աշխատանք»,- ասել է վրացի պաշտոնյան։

Նախարար Սուրեն Պապիկյանը նախ շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և առանձնահատուկ վերաբերմունքի համար՝ ընդգծելով Հայաստանի համար հարևան պետության հետ երկկողմ համագործակցության կարևորությունը։ «Կառուցվածքի և լիազորությունների շրջանակով մեր գերատեսչություններն ունեն բազմաթիվ ընդհանրություններ։ Հայաստանում ներկայումս ընթացող բարեփոխումների այս փուլում մեզ համար չափազանց կարևոր է հաղորդակից դառնալ ենթակառուցվածքային զարգացման և ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման այն նախաձեռնություններին, որոնցում վրացական կողմը հաջողություններ է արձանագրել»,-նշել է Սուրեն Պապիկյանը։ Միևնույն ժամանակ նախարարի կողմից կարևորվել է տարածաշրջանային զարգացմանը նպաստող ենթակառուցվածքային ծրագրերի ներդաշնակեցումն ու միասնական օրակարգով առևտրատնտեսական կապերի խորացումը։

Օրակարգային հարցերի թվում նախարար Պապիկյանը խոսել է սահմանային Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա, նախատեսվող Բարեկամության կամրջի շինարարության ծրագրից։ Նախարար Պապիկյանը գործընկերների ուշադրությունն է հրավիրել կամրջի նախագծային աշխատանքների ընթացքի վրա և ընդգծել երկկողմ ներգրավվածությունն ակտիվացնելու ու նախագծի հաստատման գործընթացն արագացնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև՝ ծրագրի հաջողության պարագայում վերջինիս ռազմավարական կարևոր նշանակությունը երկու երկրների և տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցության համար։

Ջերմ և անմիջական զրույցի ընթացքում կողմերը կարևորել են փոխվստահության մթնոլորտում հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը՝ առկա ներուժի առավել արդյունավետ օգտագործման միջոցով։

b24.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Մոսկվան Հայաստանին վերստին թույլատրել է կաթնամթերք արտահանել ՌԴ• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն