«Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲ ընկերության պատվերով սահմանափակ քանակով արտադվել է «Վարդագույն Երևանի» անվամբ կիսաանապակ վարդագույն գինի:
Գինին պատրաստվել է Երևանի վարդագույն, Երևանի դեղին և Քիշմիշ սև քիշմիշային խաղողների բարձրարժեք սորտերից: Գինու բաղադրության մեջ գերակշռում է Երևանի վարդագույն տեսակը, ինչով և պայմանավորվել է գինու անվանումը:
Ընկերության պատվերով քիշմիշային խաղողի մի շարք սորտերից պատրաստվել է բնական ճանապարհով չորացված, առանց հավելումների անկորիզ չամիչ, որը վաճառակետերում սպառողին է ներկայացվում «Վարդագույն Երևանի» գինու հետ մեկ փաթեթում:
Յուրօրինակ փաթեթավորմամբ խաղողի քիշմիշային բարձրարժեք սորտերից պատրաստված գինու և չամիչի համադրությունը հանդիսանում է ինչպես գեղեցիկ և հետաքրքիր նվեր, այնպես էլ ստեղծում է հաճելի համային համադրություն:
Վարդագույն գինին այն խմիչքներից է, որը կարելի է մատուցել գրեթե ցանկացած ուտեստի հետ, այն մատուցվում է ինչպես տաք կերակուրների, այնպես էլ տարատեսակ աղանդերի հետ:
«Վարդագույն Երևանի» գինին առանձնանում է իր նրբերանգ վարդագույնով, արբեցնող բույրով և կիսաանապակ համով, որը լրացվում է արևային չորացման միջոցով արտադրված չամիչի հաճելի քաղցրությամբ:
Աղբյուրը՝ «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲԸ
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться