Հայաստանը Եվրապոլի հետ համագործակցության իրավական շրջանակը սահմանող փաստաթուղթ կկնքի

11 փետրվարի 2020 | Տնտեսական իրավունք | Цитата

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Նիդերլանդների Թագավորության Հաագա քաղաք կատարած աշխատանքային այցի շրջանակում, փետրվարի 7-ին Եվրապոլի կենտրոնակայանում հանդիպել է կառույցի գործադիր տնօրեն Քեթրին դե Բոլի հետ։

Տիկին   դե Բոլն ուրախությամբ նշել է, որ, նկատի ունենալով կարճ ժամանակում Հայաստանի գրանցած նշանակալի առաջընթացը, Եվրոպական միության անդամ պետություններն իրենց համաձայնությունն են արտահայտել Հայաստանի հետ Եվրապոլի մանդատի շրջանակում համագործակցության իրավական շրջանակը սահմանող փաստաթուղթ կնքելու առաջարկի վերաբերյալ։

Այնուհետև, նախարարին ներկայացվել են Եվրապոլի գործունեությունը և գործառույթները, ինչպես նաև տարբեր իրավիճակներում կառույցի կողմից օգտագործվող տեխնիկական միջոցները։ 

Նախարար Բադասյանը գործընկերներին ներկայացրել է Հայաստանի բարեփոխումների օրակարգը՝ կենտրոնանալով հակակոռուպցիոն պայքարի թվերի, մասնագիտացված ինստիտուտների ստեղծման, քրեական արդարադատության համակարգի և ոստիկանության բարեփոխումների ուղղությամբ Կառավարության տեսլականի և կոնկրետ քայլերի վրա։  

Եվրապոլի գործընկերները ողջունել են ոլորտային բարեփոխումների ընթացքում ԵՄ կառույցների ակտիվ ներգրավվածությունը։ 

            Այցի ընթացքում Ռուստամ Բադասյանին ներկայացվել է նաև Եվրապոլի գործառույթներն ու դերը կառույցի անդամ երկրներից քրեական գործերով ապացույցների ձեռքբերման գործընթացում, ինչպես նաև փողերի լվացման, ֆինանսական քննությունների և ակտիվների վերադարձի ոլորտներում։ Քննարկվել են Հայաստանի իրավասու մարմինների հետ նշված յուրաքանչյուր ուղղությամբ համագործակցության կոնկրետ քայլերը։

Արդարադատության նախարարի և Եվրապոլի գործադիր տնօրենի կողմից պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Եվրապոլի միջև համագործակցության իրավական շրջանակի կնքման մոտավոր ժամկետների վերաբերյալ։ 

Հանդիպման ընթացքում Ռուստամ Բադասյանը Եվրապոլի գործադիր տնօրեն Քեթրին դե Բոլին հրավիրել է Հայաստան՝ հետագա համագործակցության ուղղությամբ նոր  համաձայնություններ քննարկելու նպատակով։

moj.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տնտեսական իրավունք
• Առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեում ներդնել Կարգապահական հանձնաժողովի ձևավորման կառուցակարգեր• Վերանայվելու են Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգի իրավակարգավորումները• Սևանա լճի կենտրոնական էկոլոգիական գոտում օրենքի խախտմամբ 110 շինության առկայության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ• Հայտարարություն` Մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի թափուր պաշտոնը համալրելու համար մրցույթ հայտարարելու մասին• Արդարադատության նախարարությունը գործարկել է Վճարման կարգադրությունների էլեկտրոնային համակարգ• Պաշտոնատար անձանց բարեվարքության ստուգում (վեթինգ) լինելու է․ ԱՆ հարց ու պատասխանն՝ այս թեմայի վերաբերյալ• Աշխատանքներ են տարվում հանքագործության մեջ կիրառվող հրահանգների, չափորոշիչների արդիականացման ուղղությամբ• Դատավորների բարեվարքության ստուգման ինստիտուտ կներդրվի. Նախագծերն արժանացել են Կառավարության հավանությանը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն