Սննդի վերամշակման ոլորտի հայկական առաջատարները մասնակցում են «ProdExpo 2020» ցուցահանդեսին

Փետրվարի 10-ին Մոսկվայում մեկնարկել է «ProdExpo 2020» խորագրով հնգօրյա ցուցահանդեսը, որին մասնակցում են ոլորտի հայկական 23 առաջատար ընկերություններ։

Ցուցահանդեսը համարվում է ոլորտի համար տարվա առանցքային միջոցառումներից մեկը, որին մասնակցող 70 երկրներից ավելի քան 2 700 ընկերություններ ցուցադրում են իրենց նորագույն արտադրանքը և փոխգործակցության եզրեր որոնում սպառման շուկաների գործընկերների հետ։ Ակնկալվում է, որ ցուցահանդեսը կունենա ավելի քան 70 000 հազար այցելու ավելի քան 112 երկրներից, այդ թվում՝ ռուսական և միջազգային վաճառքի ավելի քան 120 ցանցերի ներկայացուցիչներ։

Հայաստանի Հանրապետության պատվիրակության մասնակցությունը ցուցահանդեսին համակարգող «Մարքեթինգի հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արամ Նավասարդյանը, նախանշելով ցուցահանդեսին մասնակցության ակնկալիքները, նշել է․ «Շատ ուրախ ենք տեսնել ոլորտի այս կարևորագույն միջոցառմանը հայկական պատվիրակության ներկայացուցիչներին, որոնք իրենց ինքնատիպ  և որակյալ արտադրանքով զբաղեցնում են յուրահատուկ նիշա տարածաշրջանային այս առանցքային շուկայում։ Ակնկալում ենք, որ մասնակից ընկերությունները կընդլայնեն համագործակցությունը ավանդական գործընկերների հետ, ինչպես նաև կստեղծեն նոր գործնական կապեր թիրախային շուկաների գործընկերների հետ»։

Ցուցահանդեսն անցկացվում է Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման պետական աջակցության 2019թ․ ծրագրի շրջանակում։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից հայտարարված մրցույթի արդյունքում ծրագրի իրականացումն ապահովում է «Մարքեթինգի հայկական ասոցիացիա» ՀԿ-ն։

mineconomy.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն