• Armenianeconomy.com

ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 5,5 տոկոս

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը հունվարի 24-ի իր նիստում անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսարույքը՝ 5,5 տոկոս:

 Պայմանավորված արտաքին հատվածում տնտեսական անորոշությունների նվազմամբ եւ առանձին հումքային եւ պարենային ապրանքների առաջարկի գործոններով, միջազգային շուկաներում արձանագրվել է գների որոշակի աճ։ Այնուամենայնիվ, համաշխարհային տնտեսության աճի տեմպերը դեռեւս համեմատաբար ցածր են, ինչին համապատասխան թույլ է մնում նաեւ համաշխարհային պահանջարկը: Ընդհանուր առմամբ ԿԲ խորհուրդը արտաքին հատվածից գնաճային միջավայրի վրա էական ազդեցություններ չի ակնկալում:

Խորհուրդն արձանագրում է, որ չորրորդ եռամսյակում եւս գրանցվել է բավականին բարձր տնտեսական ակտիվություն, որի ներքո տնտեսական աճի տարեկան գնահատականները կգերազանցեն նախկին սպասումները։ Ներքին պահանջարկի աճը նույնպես գնահատվում է բարձր՝ հիմնականում մասնավոր սպառման աճի պատճառով, ինչին շարունակում է նպաստել խթանող դրամավարկային քաղաքականությունը։ 2019 թ-ի չորրորդ եռամսյակում հարկաբյուջետային քաղաքականությունը գնահատվում է խթանող եւ ակնկալվում է, որ այն կպահպանվի նաեւ այս տարվա ընթացքում, իսկ չափը մեծապես կախված կլինի իրականացվող հարկաբյուջետային քաղաքականության ընթացքից։

Հաշվի առնելով արտաքին եւ ՀՀ տնտեսությունների վերոնշյալ փաստացի զարգացումները եւ հարկաբյուջետային քաղաքականության սպասվող խթանող ազդեցությունը, ինչպես նաեւ շարունակելով նախապատվություն տալ գնաճի աստիճանական վերականգնմանը, ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել դրամավարկային պայմանների խթանման ներկա չափը՝ անփոփոխ թողնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Խորհուրդը նաեւ գտնում է, որ կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պարագայում անհրաժեշտ կլինի դեռեւս պահպանել խթանող դիրքը, որի արդյունքում ակնկալվում է, որ գնաճն առաջիկա ամիսներին կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ աստիճանաբար վերադառնալով նպատակային ցուցանիշին միջինժամկետ հատվածում:

Նշենք, որ ներկայումս առկա են գնաճի կանխատեսված հետագծից շեղման երկկողմանի ռիսկեր, որոնց դրսեւորման դեպքում Կենտրոնական բանկը պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունությունը միջնաժամկետ հատվածում։

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• Հայկ Գևորգյանը՝ հակածխախոտային օրենքի տնտեսական նշանակության մասին• Շուշանիկ Ներսիսյան. Նախկինում ռենտգեն սարքավորումներով զննման էր ենթարկվում ՀՀ մտնող բեռնատարների 99%-ը, այժմ՝ 38%-ը• Ստորագրվել է ՀՀ որսահանդակներում որսի կենդանիների 2020թվականի սիրողական որսի համար թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը• ՀՀ Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը• Կառավարության նիստի օրակարգ 13 Փետրվարի, 2020• Կառավարությունը մշակել է լիզինգի ոլորտի զարգացմանը նպաստող օրենքի նախագիծ• 2019 թվականի ընթացքում ավտոմեքենա օտարած ֆիզիկական անձինք մինչև ապրիլի 20-ը ներառյալ պարտավոր են ներկայացնել 2019 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկ• ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ Տեղի կունենա աշխատանքային քննարկում• Քննարկվել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2020-2023թթ. ծրագիրը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն
  • Այվազովսկու անվան բարեգործության և մեկենասության աջակցման միաբանություն
  • Экономические новости Армении