Թվայնացման խորհրդի անդրանիկ նիստում հավանություն է տրվել խաղային ոլորտի թվայնացման, ՀՀ ՊԵԿ հայեցակարգին

10 փետրվարի 2020 | Հարկային-մաքսային | Цитата

ԵԿ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՐԵՎՈՐԵԼ Է ԽԱՂԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
Թվայնացման խորհրդի անդրանիկ նիստում, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև ՀՀ խաղային ոլորտի թվայնացման, այն է` ՀՀ համապատասխան ստանդարտների ներդրման և ոլորտի էլեկտրոնային կառավարման համակարգի (մոնիտորինգային կենտրոն) ստեղծման հետ կապված խնդիրները: Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ թվայնացումը, նորարարությունը և նորագույն տեխնոլոգիաները կառավարությունը դիտարկում է որպես արդյունավետ ու մասնակցային պետական կառավարման համակարգ ունենալու, բարենպաստ բիզնես միջավայր ստեղծելու և տնտեսության առաջանցիկ աճը ապահովելու, բնակչությանը որակյալ հանրային ծառայություններ մատուցելու կարևորագույն գործիք։ 

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կարևորել է խաղային ոլորտում նոր մոտեցումների ներդրման անհրաժեշտությունը և ներկայացրել արդյունավետ հսկողության իրականացման հիմնական ուղղությունները։ ՊԵԿ նախագահը խոսել է խաղային ոլորտի համար նախատեսված նոր, միջազգային չափանիշներին համապատասխան ստանդարտների, դրանց կիրառման համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերի մշակմանն ուղղված Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնության մասին, ինչն աննախադեպ է ոլորտի համար վերջին 30 տարիների ընթացքում: Նշվել է, որ նախանշված բարեփոխումների իրականացմամբ գործուն մեխանիզմներ կստեղծվեն խաղային ոլորտի արդյունավետ վերահսկողության համար։ 

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ ներկայացված նախագծով շատ կարևոր մարտահրավերներ են ձևակերպվում, ընդգծելով, որ խորհրդի քննարկմանը ներկայացված ՀՀ խաղային ոլորտի թվայնացման տեսլականը մի շարք կարևոր խնդիրների լուծում է առաջարկում։ Կարևորվել է, որ ՊԵԿ գործընկերների կողմից իրականացված միջազգային փորձի ուսումնասիրությունները թույլ են տալիս եզրակացնել, որ առաջարկված մոդելը ոլորտի զարգացման ճիշտ ճանապարհն է։ 

Այնուհետև ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը ներկայացրել է լոկալ խաղատներում (Land Based Casinos) և ինտերակտիվ (Online) խաղային հարթակներում շահագործվող խաղային սարքավորումների և ծրագրային ապահովման միջոցների արդի տեխնիկական վիճակը և դրանց՝ միջազգային չափանիշներին համապատասխան սերտիֆիկացման տեխնիկական լուծումներն ու ակնկալվող արդյունքները։ Պարզաբանվել են այդ չափորոշիչների հիման վրա սերտիֆիկացված խաղային սարքավորումների և ծրագրային ապահովման միջոցների կիրառմամբ խաղային ոլորտի կազմակերպիչներին և խաղացողներին ընձեռվող հնարավորությունները և առավելությունները: Անդրադարձ է կատարվել նաև «Պատասխանատու խաղ» (Responsible Gaming) և «Արդար խաղ» (Fair Game Play) հայեցակարգերի մշակման և կազմակերպիչների կողմից պարտադիր կիրառման խնդիրներին, ինչի արդյունքում բոլոր մասնակիցների համար խաղային անվտանգ գործընթաց կապահովվի՝ առավելագույնս զերծ պահելով խաղացողներին խաղամոլությամբ տարվելու վտանգից:

Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությունը ողջունել են նաև Թվայնացման խորհրդի այլ անդամներ։ Նիստում հավանություն է տրվել խաղային ոլորտի թվայնացման ՀՀ ՊԵԿ հայեցակարգին: Այն կնպաստի ոլորտի թափանցիկութան և ցածր ռիսկայնության, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, հասարակության կողմից խաղային ոլորտի ընկալման փոխակերպմանը:

petekamutner.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն