Հաշվետվություն
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թվականի հունվարի 8-10-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ

07 փետրվարի 2020 | | Цитата

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 13 դեպք, որից 9 դեպքով հաշվարկվել է 4.608.300 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 4 դեպքով նշանակվել է 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 13 դեպք, որից 9-ով հաշվարկվել է 4.608.300 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 4–ով նշանակվել է 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Լոռի՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (2 հաճարենի, 49 բոխի, 3 բալենի, 4 կաղնի, 1 ձիակասկ հաշվարկվել է 1.036.500 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 3 դեպքով (8,7 խմ վառելափայտ, 0,5 խմ թափուկ վառելափայտ)՝ 306.600 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Նախկինում արձանագրված ապօրինի ծառահատման 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպքով՝ 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Տավուշ՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 3 դեպքով (7,4 խմ վառելափայտ) հաշվարկվել է 253.200 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Ապօրինի ծառահատման (23 հաճարենի, 18 բոխի, 2 թխկի, 2 ուռի, 1 թեղի) և փայտանյութի ապօրինի տեղափոխման (1 խմ թափուկ վառելափայտ, 3 խմ վառելափայտ) 1 դեպքով հաշվարկվել է 3.012.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Գեղարքունիք՝ Նախկինում արձանագրված ապօրինի ծառահատման 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 2 գործ (160.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 310.000 ՀՀ դրամ:

ecoinspect.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն