OՐԻՆԱՊԱՀ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԵՆ PETEKAMUTNER.AM ԿԱՅՔՈՒՄ
Պետական եկամուտների կոմիտեն 2020 թվականին շարունակում է խրախուսել օրինապահ հարկ վճարողներին: ՊԵԿ զարգացման և վարչարարության ռազմավարական ծրագրերի վարչություն պետ Արսեն Սառիկյանը փետրվարի 6-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել 2 տնտեսվարողի:
2020թ. տարեսկզբից հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 15 տնտեսվարող, 13 հարկ վճարողի դիմում ուսումնասիրության փուլում է:
Հիշեցնենք, որ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:
Օրինապահ հարկ վճարողների ցանկ
1. «ՏՐԱՆՍ-ԱԼՅԱՆՍ» ՍՊԸ
2. «ԷՐԵԲՈՒՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться