«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 1337-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը

06 փետրվարի 2020 | Նախագծեր | Цитата

 Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 350-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի զ) ենթակետի համաձայն հարկային հսկողության ընթացքում օգտագործվող` երրորդ անձից ստացված տեղեկության տեսակ է գույքի գրանցում (հաշվառում վարող և (կամ) գույքի նկատմամբ իրավունքներն ու սահմանափակումները գրանցող (հաշվառող) համապատասխան լիազոր մարմինների կողմից ներկայացվող տեղեկությունները գույքի, դրանց սեփականատերերի, գույքի նկատմամբ գրանցված իրավունքների, սահմանափակումների ու դրանց փոփոխությունների մասին տեղեկությունը, սակայն ներկայումս հարկային մարմինը համապատասխան լիազոր մարմնից ստանում է միայն գույքի նկատմամբ գրանցված իրավունքների, սահմանափակումների ու դրանց փոփոխությունների մասին տեղեկություն, այսինքն հարկային մարմինը չի տիրապետում որևէ պահի դրությամբ գույքի և դրանց սեփականատերերի մասին տեղեկություններին:

Միաժամանակ, անհրաժեշտ է հաշվի առնել, որ հարկային վարչարարության գործընթացում, անհրաժեշտությամբ պայմանավորված` բազմաթիվ դեպքերով հարկային մարմինը հարցումներ է կատարում լիազոր մարմնին գույքի և/կամ/ գույքի սեփականատերերի մասին տեղեկատվություն ստանալու նպատակով, ինչը պահանջում է լրացուցիչ ռեսուրսներ և անհիմն երկարաձգում վարչարարության իրականացման ժամկետը:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 1337-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը կնպաստի հարկային մարմնի տեղեկատվական բազայում արտացոլված տվյալների արժանահավատության մակարդակի բարձրացմանը և հարկային մարմնում ռիսկերի գնահատման մեխանիզմների կատարելագործմանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N1337-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Գույքի գրանցում (հաշվառում) վարող և (կամ) գույքի նկատմամբ իրավունքներն ու սահմանափակումները գրանցող (հաշվառող) համապատասխան լիազոր մարմինների կողմից ներկայացվող տեղեկությունները, գույքի, դրանց սեփականատերերի, գույքի նկատմամբ գրանցված իրավունքների, սահմանափակումների ու դրանց փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմին ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N1337-Ն որոշման 1-ին կետում լրացնել նոր՝ 3-րդ ենթակետ.
«3) անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից անշարժ գույքի ու դրանց գնահատումների (վերագնահատումների) վերաբերյալ հարկային մարմին տեղեկություններ ներկայացնելու կարգը՝ համաձայն N3 հավելվածի:»:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հիմնավորում

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Գույքի գրանցում (հաշվառում) վարող և (կամ) գույքի նկատմամբ իրավունքներն ու սահմանափակումները գրանցող (հաշվառող) համապատասխան լիազոր մարմինների կողմից ներկայացվող տեղեկությունները, գույքի, դրանց սեփականատերերի, գույքի նկատմամբ գրանցված իրավունքների, սահմանափակումների ու դրանց փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմին ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 1337-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման ընդունումը կապահովի ՀՀ հարկային օրենսգրքի 350-րդ հոդվածի 1-ին մասի` անշարժ գույքի մասով պահանջների կատարումը, ինչը էապես կնպաստի հարկային մարմնում ռիսկերի գնահատման և հարկային հսկողության գործընթացի արդյունավետության բարձրացման գործին, մասնավորապես` հարկ վճարողների փոխկապակցվածության գնահատման, ինչպես նաև հարկ  վճարողների կողմից գույքի գծով ակտիվների հաշվեկշռային արժեքներն, ու հարկման բազաները չհայտարարագրելու դեպքերը բացահայտելու և կանխարգելելու գործում:

Միաժամանակ հատկանշական է այն, որ Երրորդ անձանցից ստացվող տեղեկությունների մշակման էլեկտրոնային համակարգերի կատարելագործման շրջանակներում այդ համակարգում անշարժ գույքի սեփականատերերի, կադաստրային գնահատման և վերջիններիս փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվության հասանելիության ապահովումը, որպես գործարար միջավայրի բարելավմանն ուղղված վարչարարության կազմակերպման միջոցառում նախատեսված է ՀՀ կառավարության 2019թ. մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 650-Լ որոշմամբ հաստատված միջոցառումների ծրագրի (հավելված 1) 353.5-րդ կետով:

     Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է Տնտեսական համա­գոր­ծակ­ցության զարգացման կազմա­­­կեր­պու­թյան` հարկման նպատակով թափանցիկության և տեղե­­­կու­թյունների փոխա­նակ­ման գլոբալ ֆորումին, որի շրջանակներում ստանձնել է պարտավորություն՝ հարկային իրավախախտումների բացահայտման նպատակով միջազգային համագործակցության շրջանակներում տեղեկատվության փոխանակման նպատակով ապահովելու անհրաժեշտ տեղեկատվական բազաների առկայությունը, իրական սեփականատերերի վերաբերյալ արդիական տեղեկատվության հասանելիությունը: Այս առումով, նախագծի ընդունումը անհրաժեշտ է նաև Հայաստանի կողմից ստանձնած պարտավորության իրականացման, ինչպես նաև այդ տվյալները միջազգային փոխօգնության վերաբերյալ հարցումների շրջանակներում տրամադրելու համար:

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն