Հրդեհատեխնիկական ստուգումների արդյունխում խախտումներ են հայտնաբերվել «Արփիմեդ» դեղագործական ընկերությում

04 փետրվարի 2020 | | Цитата

2020 թվականի հունվարի 20-ից 22-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի տեխնիկական և հրդեհային անվտանգության մասնագետները՝ Տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա, ստուգում են իրականացրել Աբովյան համայնքի 2-րդ միկրոշրջան թիվ 19 շենք հասցեում գտնվող 

«Արփիմեդ» դեղագործական ընկերությում՝ տնօրեն Վաչագան Ղազարյանի մասնակցությամբ։

Ստուգումն իրականացվել է ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի N 1025-Ն որոշմամբ նախատեսված ստուգաթերթով։ 

Ստուգման արդյունքում հայտնաբերվել է, որ «Արփիմեդ» ՍՊ ընկերությանը պատկանող շենքում պահպանված չեն եղել ստուգաթերթով նախատեսված հետևյալ կետերը․ այն է՝ տարահանման ելքերի դռները բացված են եղել դեպի ներս՝ տարահանմանը հակառակ,  օբյեկտում կրակմարիչները տեղադրված չեն հրդեհի հնարավոր օջախներից ոչ ավել քան 30 մ հեռավորության վրա։ Նշենք, որ արձանագրված խախտումները առաջացնում են վարչական պատասխանատվություն՝ համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 187-րդ հոդվածի։ Բացի այդ ստուգման արդյունքում հայտնաբեվել է նաև, որ ընկերությունում առկա չէ կոմպրեսորային ճնշակայանի արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրի գրանցման վկայականը և կոմպրեսորային ճնշակայանը չի անցել ամենամյա տեխնիկական անվտանգության փորձաքննություն, ինչը համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ կետի առաջացնում է տուգանք։ 

Խախտումները շտկելու  և թերությունները վերացնելու համար ընկերության տնօրեն Վաչագան Ղազարյանին տրվել է համապատասխան կարգադրագիր։ Նշենք, որ մինչև ստուգման ավարտը  շտկվել  են խախտումներից՝ երկուսը, մյուսների համար կարգադրով ժամկետ է տրվել մինչև 2020 թ․ հուլիսի 28-ը։

Թերությունները վերացնելու համար տրված կարգադրագրերից բացի, ընկերության պատասխանատուների շրջանում տրվել է նաև խորհրդատվություն՝  200 մ2 և ավելի մակերեսով արտադրական կազմակերպությունների համար հրդեհային և տեխնիկական անվտանգության կանոնների պահպանման, հրդեհի ժամանակ մարդկանց անվտանգության ապահովման, տարահանման, հրդեհի դեպքում անձնակազմի և պատասխանատուների գործողությունների վերաբերյալ։ 

utfsib.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն