• Armenianeconomy.com

Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ սպանդանոցների կառուցման եւ շահագործման ընթացակարգերի հետ կապված հերթական քննարկումը

Գեղարքունիքի մարզպետարանում մարզի համայնքների ղեկավարների, ֆերմերային տնտեսությունների, անանսաբույժների, մսի առքուվաճառքով զբաղվողների, սպանդանոցների կառուցմամբ ու շահագործմամբ հետաքրքրված ֆիզիկական անձանց մասնակցությամբ տեղի ունեցավ հերթական հանդիպում-քննարկումը, որը վարեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եւ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը: Քննարկումը նվիրված էր հանրապետությունում 2020 թվականի հուլիսի 1-ից սպանդանոցային մորթի անցնելու հետ կապված ընթացակարգային հարցերի պարզաբանմանը: Բացելով հանդիպումը՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը նշեց, որ սպանդանոցային մորթի անցնելու որոշման կատարումն այլընտրանք չունի, եւ շատ հստակ է, որ այս տարվա հուլիսի 2-ից պետք է իրականացվի կառավարության որոշումը: «Մինչեւ հուլիսի 1-ը մենք համատեղ պետք է այնպիսի լուծումներ գտնենք, որ բոլոր կողմերին այն բավարարի՝ սկսած անասնապահներից, անասունների առքուվաճառքով զբաղվողներից, բիզնես շահերով հետաքրքրվողներից եւ վերջացրած մսամթերք սպառող քաղաքացիներով: Մենք բազմաթիվ դեպքեր ենք ունեցել մեր մարզում, երբ սպանդի են ենթարկվել ու վաճառվել տարբեր անասնահամաճարակներով հիվանդ անասուններ՝ վարակելով բազմաթիվ քաղաքացիների: Սպանդանոցային մորթի անցնելու որոշումն ընդունվել է, որպեսզի այս ոլորտում վիճակը լինի վերահսկելի, մարդկանց մատակարարվի միայն եւ միայն անվտանգ ու որակյալ մսամթերք: Այդ պատճառով էլ առաջիկա ժամանակահատվածը մենք պետք է խելամտորեն ու արդյունավետ օգտագործենք, համատեղ ու բանավիճային կարգով վեր հանենք բոլոր խնդիրները՝ իրատեսական որոշումներ կայացնելու նպատակով: Ընդ որում, այս հարցում պետք է համագործակցված աշխատեն շահագրգիռ բոլոր կառույցներն ու ֆիզիկական անձինք»,-հանդիպման մասնակիցներին դիմեց մարզպետ Գնել Սանոսյանը:
Օրակարգային թեմայի շուրջ պարզաբանումներով ու ելույթներով հանդես եկավ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը. « Ես համոզված եմ, որ այստեղ հավաքվածները հիմնականում շահագրգռված են սպանդանոցային մորթի բիզնեսով զբաղվելու համար: Մենք պետք է համատեղ աշխատանքում անենք հնարավորը, որպեսզի կարգավորվեն բոլոր խնդիրները, իսկ այս գործընթացից շահեն բոլոր կողմերը: Վերլուծությունը ցույց է տալիս, որ սպանդանոցների հիմնմամբ շահագրգռված անձանց թիվը սպասվածից շատ է, ինչը հուշում է սպասվող մրցակցության ծավալման մասին: Դրա համար հարկավոր է պետական մարմինների հետ աշխատել համագործակցված ու մշտապես՝ ձախողումներից ու անհարկի ծախսերից զերծ մնալու համար: Սպանդանոցային մորթի անցնելու եւ անասունների համարակալման խնդիրը լուծելուց հետո մենք այլեւս զերծ կմնանք այն բազմաթիվ անցանկալի երեւույթներից, որոնց պատճառով վտանգվում է մարդկանց առողջությունը, անասնահամաճարակների բռնկման դեպքերը հաճախակի են արձանագրվում»,-նշեց տեսչության պետը: Այնուհետ մարզպետը եւ տեսչության պետը պատասխանեցին հանդիպման մասնակիցների բազմաբնույթ հարցերին, որոնք առնչվում էին սպանդանոցային մորթ իրականացնելու կարգին, սպանդանոցներ բացելու համար սահմանված չափորոշիչներին, ոլորտում իրականացվող հարկային քաղաքականությանը, շարժական սպանդանոցների գործունեության կարգին, սպանդանոցային մորթի ենթակա անասնագլխաքանակի տեղափոխման ու իրացման, վերահսկման, արտոնագրի տրամադրման հետ կապված խնդիրներին: Բոլոր հարցերին տալով համոզիչ պատասխաններ՝ բանախոսները հավաստիացրեցին, որ հետագա քննարկումները կշարունակվեն հաճախակի, իսկ մարզպետարանի եւ տեսչության պատասխանատուները հանդիպումներ կունենան տեղերում, կկատարեն համապատասխան ուսումնասիրություներ, կտրամադրեն մասնագիտական խորհրդատվություններ: Հանդիպման ավարտից հետո Գեղարքունիքի մարզպետարանի եւ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչները համատեղ այց կատարեցին Ճամբարակ համայնք՝ տեղում ուսումնասիրելու ֆիզիկական անձանց կողմից ներկայացված դիմումները՝ սպանդանոցային մորթի իրականացման համար արտոնագիր տրամադրելու խնդրանքով:

gegharkunik.mtad.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Գյուղատնտեսություն
• «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ Օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ Օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ• Չկա բույսերի առողջություն՝ չկա կյանք• Խոզի կերի նմուշներում հայտնաբերվել են աղիքային խմբի մանրէներ և բորբոսասնկեր• Ոչնչացվել է 54000 ժամկետանց ձու• Գյուղաջակցության ծրագրերի իրազեկման արշավի հերթական կանգառը Արագածոտնի մարզն էր• Ներկայացվել է գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագիրը• ՍԱՏՄ-ն մարզերում ներկայացնում է սպանդանոցային գործունեություն սկսելու քայլերի հաջորդականությունը• Գեղարքունիքի մարզում սպանդանոցների կառուցման և շահագործման ուղղությամբ աշխատանքներ են տարվում• Գյուղատնտեսության ապահովագրության ծրագրի մեջ ներառվել է նաև դեղձը
Լուրեր մարզերից
• 105 սուբվենցիոն հայտ Կոտայքի մարզից` 6.2 մլրդ. դրամ ընդհանուր արժեքով• 2019-2020թթ. ՀՀ կառավարության սուբվենցիոն և առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերով Կոտայքի մարզում կառուցվում և վերակառուցվում են շուրջ 15 մանկապարտեզներ• Գեղարքունիքի մարզում սպանդանոցների կառուցման և շահագործման ուղղությամբ աշխատանքներ են տարվում• Գյուղատնտեսության ապահովագրության ծրագրի մեջ ներառվել է նաև դեղձը• Արմավիրի մարզում գյուղատնտեսական համախառն արտադրանքը 2019-ին կազմել է 179.4 մլրդ. դրամ` հանրապետության ցուցանիշի 21%-ը• Մարզի որոշ ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են• Իջևանի բժշկական կենտրոնում պետպատվերով արդեն կատարում են աչքի վիրահատություն• Շինարարական ծավալներն այս տարի աննախադեպ են լինելու. հետևաբար կրկնապատկվելու է թե՛ աշխատանքը և թե՛ այդ աշխատանքներն անթերի իրականացնելու պատասխանատվությունը• Մարզում անասնագլխաքանակի բավականին մեծ աճ է գրանցվել

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն
  • Այվազովսկու անվան բարեգործության և մեկենասության աջակցման միաբանություն
  • Экономические новости Армении