• Armenianeconomy.com

IFC-ն կաջակցի Հայաստանի ֆինանսական հատվածին

IFC-ն կաջակցի Հայաստանի ֆինանսական հատվածինՀամաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն համագործակցում է Հայաստանի Բանկերի միության հետ աջակցություն ցուցաբերելու ֆինանսական հատվածին' կազմակերպելով դասընթացներ ֆինանսական կազմակերպությունների աշխատակիցների համար ռիսկերի ավելի լավ կառավարման և փոքր և միջին ձեռնարկություններին տրամադրվող ծառայությունների որակի բարելավման թեմաներով, ասվում է IFC-ի մամլո հաղորդագրության մեջ:

Դեկտեմբերի 26-ին IFC-ն և Հայաստանի Բանկերի միությունը ստորոգրել են համագործակցության հուշագիր, որի արդյունքում առևտրային բանկերի և միկրովարկավորման կազմակերպությունների աշխատակիցների համար կկազմակերպվեն դասընթացներ' փոքր և միջին ձեռնարկությունների ռիսկերի առավել արդյունավետ կառավարման և վերջիններիս տարատեսակ ծառայությունների տարամադրման թեմաներով: Դասընթացների ընթացքում կներկայացվի միջազգային լավագույն փորձը, ինչը կօգնի ֆինանսական կազմակերպությունների աշխատակիցներին բարելավել իրենց հմտությունները և ֆինանսական ռիսկերին դիմադրողությունը, մեծացնել իրենց վարկավորման հնարավորությունները, հատկապես փոքր և միջին ձեռնակարկությունների հետ առնչվելիս:

«Մենք ողջունում ենք IFC-ի հետ համագործակցության հնարավորությունը, ինչը կօգնի մեզ փոխանցել միջազգային փորձը և գիտելիքները Հայաստանի բանկային համակարգ,» - ասաց Հայաստանի Բանկերի միության նախագահ' Աշոտ Օսիպյանը:

IFC–ի Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավար Թոմաս Լյուբեքը նշեց' «IFC-ն նշանակալիորեն մեծացրել է Հայաստանի բանկային համակարգի աջակցությանն ուղղված իր ծրագրի ծավալները: Մենք համողված ենք, որ այս համագործակցությունը ևս մեկ հնարավորություն կստեղծի բարձրացնելու ֆինանսական կազմակերպությունների աշխատակիցների մասնագիտական կարողությունները: Այս նախաձեռնեության շնորհիվ, մենք կօժանդակենք տեղական բանկերին' ավելի լավ սպասարկելու տնտեսության տարբեր ոլորտներում ներգրավված իրենց հաճախորդներին:

Այս նախաձեռնությունը կազմում է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ֆինանսական կազմակերպություններին ուղղված խորհրդատվական ծրագրի մաս, որը կոչված է օժանդակելու ֆինանսական կազմակերպություններին դուրս գալու գլոբալ ֆինանսական ճգնաժամից' աջակցելով կայուն տնտեսական զարգացմանը տարածաշրջանում: IFC-ն իրականացնում է ծրագիրը համագործակցելով Ավստրիայի զարգացման բանկի հետ:

Այն պահից, երբ 1995թ. Հայաստանը դարձավ IFC-ի անդամ, IFC-ն ներդրել է 238 մլն. դոլար 37 ծրագրի իրականացման համար արդյունաբերության ողջ տիրույթում, այդ թվում ֆինանսական շուկաների, արտադրության և հանքարդյունաբերության ոլորտներում: IFC-ի խորհրդատվական ծառայություններն իրականացվում են ծրագրերի միջոցով, որոնք ուղղված են սննդամթերքի անվտանգության ապահովման գործընթացներին, ֆինանսական հատվածին, կայուն էներգետիկային և կանոնակարգման դաշտի պարզեցմանը:

Աղբյուրը՝ www.panarmenian.net


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն