«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1271-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

04 փետրվարի 2020 | Նախագծեր | Цитата

Նախագծով առաջարկվում է մինչև 2018 թվականի հունվարի 1-ը հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող հաշվարկներով (այդ թվում՝ ճշտված) առաջացող պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառման կարգը համապատասխանեցնել Օրենքի պահանջներին՝ սահմանելով, որ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը վերջին հաշվետու ժամանակաշրջաններից (2017 թվականի, 2017 թվականի  4-րդ եռամսյակի կամ 2017 թվականի դեկտեմբեր ամսվա) տարբերվող` ավելի վաղ այլ հաշվետու ժամանակաշրջանների (տարի, եռամսյակ, ամիս) համար յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գու­մարները վերադարձվում են հարկ վճարողի դիմումի հիման վրա այդ գումարները միասնական հաշվում հաշվառելու (միասնական հաշվին փոխանցելու) միջոցով, իսկ այդ գումարների հաշվանցումը (մարումը) կատարվում է առանց միասնական հաշվում հաշվառվելու (միասնական հաշվին չեն փոխանցվում): Միաժամանակ, Օրենքի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով առաջարկվում է ուժը կորցրած  ճանաչել ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1271-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերը:

Նախագծով հստակեցվում է նաև մինչև 2018 թվականի հունվարի 1-ը հաշվետու ժամանակաշրջանների համար դեբետային գումարներ հասկացությունը, որը հարկ վճարողի ներկայացրած հարկային հաշվարկներով (այդ թվում` ճշտված) առաջացած՝ բյուջեից հաշվանցման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարն է (հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարները գերազանցող գումար):

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N1271-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Մինչև 2018 թվականի հունվարի 1-ը հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող հաշվարկներով (այդ թվում՝ ճշտված) առաջացող պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառման կարգը սահմանելու մասին» N1271-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝
1)  Որոշման հավելվածի (այսուհետ՝ Հավելված) 1-ին կետը լրացնել նոր նախադասությամբ՝

«Սույն կարգի կիրառման իմաստով դեբետային գումարներ են համարվում մինչև 2018 թվականի հունվարի 1-ը հաշվետու ժամանակաշրջանների համար հարկ վճարողի ներկայացրած հարկային հաշվարկներով (այդ թվում` ճշտված) առաջացած՝ բյուջեից հաշվանցման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարները (հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարները գերազանցող գումար):»,

2) Ուժը կորցրած ճանաչել Հավելվածի 4-րդ կետի 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերը,

3) Հավելվածում լրացնել նոր՝ 4.1-ին կետ՝

«4.1 Սույն կարգի 7-րդ կետում նշված՝ բյուջեից հաշվանցման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարները՝

1)  վերադարձվում են հարկ վճարողի դիմումի հիման վրա այդ գումարները միասնական հաշվում հաշվառելու (միասնական հաշվին փոխանցելու) միջոցով.

2) հաշվանցվում (մարվում) են առանց միասնական հաշվում հաշվառվելու (միասնական հաշվին չեն փոխանցվում):»,

4) Հավելվածի 5-րդ կետի առաջին պարբերությունում «(անձնական հաշվի քարտերում գրանցվում)» բառերից հետո լրացնել «և մարվում» բառերը:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների նկատմամբ:
 
Հիմնավորում

Մինչև Օրենքի ընդունումը 2018 թվականի հունվարի 21-ի դրությամբ առկա՝ 2017 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացվող ավելացված արժեքի հարկի հաշվարկներով առաջացած՝ ավելացված արժեքի հարկի դեբետային գումարները հաշվանցվում (մարվում) էին առանց միասնական հաշվում հաշվառվելու (միասնական հաշվին չեն փոխանցվում), իսկ այդ գումարների վերադարձը կատարվում էր հարկ վճարողի դիմումի հիման վրա՝ այդ գումարները միասնական հաշվում հաշվառելու (միասնական հաշվին փոխանցելու) միջոցով: Օրենքի ընդունումից հետո մինչև ՀՀ հարկային օրենսգիրքն (այսուհետ՝ Օրենսգիրք) ուժի մեջ մտնելը որևէ կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ հարկ վճարողի՝ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գու­մարը հարկ վճարողի գրավոր դիմումի հիման վրա Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով իրականացվող ստուգման կամ ուսում­նա­­­սի­րութ­յան արդյունքներով հիմ­նա­վոր­վելու դեպքում մուտ­քագրվում է միասնական հաշվին:

Խնդիրն այն է, որ ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1271-Ն որոշմամբ հարկ վճարողի գրավոր դիմումի հիման վրա բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գու­մարների վերադարձ նախատեսված է միայն 2018 թվականի հունվարի 21-ի դրությամբ առկա՝ 2017 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի հաշվետու ժամանակաշրջանների համար: Մինչդեռ, Օրենքով բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գու­մարների վերադարձ կարող է կատարվել նաև մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը ցանկացած կիսամյակի համար:

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն