Աջակցության նոր ծրագիր՝ ջերմատնային բիզնեսին

31 հունվարի 2020 | | Цитата

Մեկնարկել է ջերմատնային բիզնեսին պետական աջակցության նոր ծրագիրը: Նրանք, ովքեր կցանկանան նոր ջերմոցներ հիմնել, պետությունը պատրաստ է ֆինանսական աջակցություն ցուցաբերել: Դա կնպաստի ոչ միայն ջերմոցային արտադրանքի, այլև գյուղատնտեսությամբ զբաղվողների եկամտի ավելացմանը:

«Փոքր ու միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության» ծրագրի նպատակն է փոքր և միջին  ջերմատների կառուցման և դրանց տեխնոլոգիական ապա­հովման պետական աջակցության միջոցով ավելացնել ջերմատնային տնտեսությունների մակերեսն ու արտադրանքի արտադրության ծավալները, բարձրացնել արտադրված արտադրանքի մրցունակության մակարդակը, նպաստել գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների ավելացմանը։

Առաջարկվում է ջերմատների կառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման 3 մոդել՝

1) 1-ին մոդել՝ միաշերտ կամ երկշերտ պոլիէթիլենային թաղանթով 300-600 քառ․մ թունելային ջերմատուն հողային հարստացված զանգվածով, որի կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են 1 քառ. մ-ի հաշվով 11850 ՀՀ դրամ։ Տրամադրվում է ծախսերի փոխ­հատուցում 1 քառ. մ-ի հաշվով՝ 4000 ՀՀ դրամ, իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվա­կանի դեկ­տեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստա­ցող սահմանամերձ համայնքների բնակավայրերում գործունեության իրականացնող տնտեսա­վարողների, գյուղատնտեսական կոոպերատիվների, գյուղատնտեսությունում տնտեսավարող երիտասարդների (18-35 տարեկան), ագրարային ոլորտի բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ու գիտաարտադրական կազմակերպությունների հա­մար՝ 1 քառ. մ-ի հաշվով՝ 6000 ՀՀ դրամ,

2) 2-րդ մոդել՝ պոլիէթիլենային թաղանթով 800-3000 քառ․ մ միաթռիչք կամ բազմաթռիչք ջերմատուն՝ հողային հարստացված զանգվածով, որի կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են 1 քառ. մ-ի հաշվով 24 550 ՀՀ դրամ։ Տրամադրվում է ծախսերի փոխ­հատուցում 1 քառ. մ-ի հաշվով՝ 8 000 ՀՀ դրամ, իսկ 1-ին մոդելով սահմանված արտոնություն ունեցողների համար՝ 1 քառ. մ-ի հաշվով՝ 12 000 ՀՀ դրամ,

3) 3-րդ մոդել՝ պոլիէթիլենային թաղանթով 800-3000 քառ․մ միաթռիչք կամ բազմաթռիչք ջերմատուն՝ մշակության հիդրոպոնիկ եղանակով, որի կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են 1 քառ. մ-ի հաշվով 30 000 ՀՀ դրամ։ Տրամադրվում է ծախսերի փոխ­հատուցում 1 քառ. մ-ի հաշվով՝ 10 000 ՀՀ դրամ, իսկ 1-ին մոդելով սահմանված արտոնություն ունեցողների համար՝  1 քառ. մ-ի հաշվով՝ 15 000 ՀՀ դրամ:

Ծրագրի մասնակցության նախապայման է հանդիսանում Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամի  և «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» (ICARE) հիմնադրամի հետ համատեղ կազմակերպվող ուսուցողական դասընթացների մասնակցության հավաստագիրը։

Ծրագրից օգտվելու համար տնտեսավարողը պետք է դիմի Նախարարություն՝ ներկայացնելով դիմում (N 1 ձև), անձը հաստատող փաստաթղթի պատճեն, անշարժ գույքի սեփականության (օգտագործման կամ վարձակալության) իրավունքի գրանցման վկայականի պատճեն։ Անշարժ գույքի օգտագործման կամ վարձակալության վկայական ներկայացնելու դեպքում ներկայացվում է նաև անշարժ գույքի սեփականատիրոջ համաձայնությունը՝ ջերմատան կառուցման համար, ընդ որում անշարժ գույքի օգտագործման կամ վարձակալության ժամկետը չպետք է պակաս լինի դիմումը ներկայացնելու օրվանից հաշված՝ վեց տարուց։

Ջերմատան հիմնման համար անհրաժեշտ չափորոշիչները։

500 քառ. մ մակերեսով, պոլիէթիլենային թաղանթով թունելային՝ միաթռիչք ջերմատան նախագիծ։

2000 քառ. մ մակերեսով, պոլիէթիլենային թաղանթով բազմաթռիչք ջերմատան նախագիծ։

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ mineconomy.am:

Ծրագրի ուղեցույց youtube.com

Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել Գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչություն` 011 525 232 կամ Գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչություն` 011 529 333 հեռախոսահամարով:

mineconomy.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն