Արմավիրի մարզում ներկայացվել են գյուղոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերը

31 հունվարի 2020 | | Цитата

ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղոլորտի պատասխանատուները հունվարի 30-ին Արմավիր քաղաքում կազմակերպել են հանդիպում համայնքների ղեկավարների և ֆերմերների հետ:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը, նախարարի խորհրդական Դավիթ Դավթյանը, մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանը, Գյուղատնտեսությունը  ապահովագրողների ազգային գործակալության գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և ոլորտի այլ պատասխանատուներ:

«ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը բոլոր մարզերում մեկնարկել է քարոզչական արշավ, որի նպատակն է համայնքապետերի միջոցով տնտեսվարողներին իրազեկել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի վերաբերյալ, որպեսզի նրանք էլ իրենց հերթին հասանելի դարձնեն այդ տեղեկատվությունը իրենց համայնքների ֆերմերներին», - իր խոսքում նշել է Իռա Փանոսյանը:

Անդրադառնալով 2019 թվականին հանրապետությունում մեկնարկած նոր ծրագրերին և որոշ ծրագրերում կատարված փոփոխություններին ու լրամշակումներին` Իռա Փանոսյանն ընդգծել է, որ ծրագրերը մշակելիս հաշվի են առնվում ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030թթ. ռազմավարության առաջնահերթությունները, որոնց հիմնական թիրախը փոքր և միջին գյուղացիական տնտեսություններն են:

Հանդիպման ընթացքում Նարեկ Հովակիմյանը ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագիրը, որի շրջանակում «կարկուտ ու հրդեհ» և «գարնանային ցրտահարություն» ռիսկերից ապահովագրվում են ծիրանի և խաղողի այգիները: Նա ընդգծել է, որ 2020 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական պայմանագիր կնքելու վերջնաժամկետներն են․ «գարնանային ցրտահարություն» ռիսկի համար՝ փետրվարի 15-ը և «կարկուտ ու հրդեհ» ռիսկի համար՝ մարտի 25-ը:

Տեղեկացնելով, որ առաջիկայում նախատեսվում է ապահովագրել նաև դեղձը, խնձորը և հացահատիկային մշակաբույսերը` Նարեկ Հովակիմյանը հավելել է, որ գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը շուտով հասանելի կլինի հանրապետության բոլոր մարզերում:

Հանդիպման ընթացքում էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները պատասխանել են ֆերմերների ու համայնքների ղեկավարների հարցերին, տրամադրել խորհրդատվություն ծրագրերին մասնակցելու պայմանների և ընթացակարգի վերաբերյալ:

Առաջիկայում նախատեսվում է նմանատիպ միջոցառումներ կազմակերպել հանրապետության բոլոր մարզերում:

b24.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն