ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ` ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

30 հունվարի 2020 | Նախագծեր | Цитата

Իրավական ակտը պայմանավորված է հողի հարկի 2020 թվականի հարկման բազայի ձևավորման, ինչպես նաև ՀՀ հողային օրենսգրքի 66-հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության և «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի պահանջների կատարման անհրաժեշտությամբ:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ`ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությանը և «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի՝ ըստ նպատակային նշանակության հողերի 2020 թվականի կադաստրային գները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 19-ի N 607-Ն և 2016 թվականի սեպտեմբերի 2-ի N 898-Ն որոշումներով սահմանված չափերով:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ` ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
   Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է հողի հարկի 2020 թվականի հարկման բազայի ձևավորման, ինչպես նաև ՀՀ հողային օրենսգրքի 66-հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության և «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի պահանջների կատարման անհրաժեշտությամբ:

Առաջարկվող կարգավորման բնույթը
   Կարգավորման բնույթը «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հողի հարկի հարկման բազայի որոշման նպատակով ֆիզիկական անձանց և կազմակերպություններին պատկանող հողերի կադաստրային գնահատման աշխատանքների արդյունքում ձևավորված հարկվող օբյեկտ հանդիսացող հողամասերի հարկման բազաների (կադաստրային գների) պահպանումն է և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի «Անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի ու դրանց գնահատումների  (վերագնահատումների) վերաբերյալ տեղական ինքնակառավարման մարմիններին տեղեկություններ ներկայացնելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի N 641-Ն և 2007 թվականի ապրիլի 19-ի N 465-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 388-Ն որոշմամբ սահմանված կարգի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի պահանջների համաձայն՝ անշարժ գույքի հարկ վճարողներին uեփականության կամ պետական սեփականություն հանդիսացող հողերի մշտական օգտագործման իրավունքով տրամադրված հողամասերի հաշվառման ու գնահատման տվյալների ամփոփ ցուցակների ձևավորումն է:

Ակնկալվող արդյունքը
   Իրավական ակտի ընդունմամբ կձևավորվեն Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում գտնվող հողամասերի 2020 թվականի հարկման բազաները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի «Անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի ու դրանց գնահատումների  (վերագնահատումների) վերաբերյալ տեղական ինքնակառավարման մարմիններին տեղեկություններ ներկայացնելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի N 641-Ն և 2007 թվականի ապրիլի 19-ի      N 465-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 388-Ն որոշմամբ սահմանված կարգի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի համաձայն՝ անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի հարկ վճարողներին uեփականության կամ մշտական օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի հաշվառման ու գնահատման տվյալների ամփոփ ցուցակները, որը հնարավորություն կտա հաշվարկելու և գանձելու 2020 թվականի հողամասերի հարկը համայնքային բյուջեներ ներգրավելու համար:

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն