Հայաստանը 2013-ին պետք է անցնի ԵՄ-ի հետ բանակցային գործընթացի 5 փուլեր

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան ԴավթյանԱրդեն առաջիկա տարիներին Հայաստանի արտադրողների համար հասանելի կլինեն երկու մեծ շուկաներ' Եվրամիությունը և ԱՊՀ-ը, դեկտեմբերի 26-ին ամփոփիչ մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

«Այդ փուլերից հետո բանակցային գործընթացը չի ավարտվի, քանի որ կրում է շարունակական բնույթ և պահանջում է շատ ընթացակարգերի պարզաբանում: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ արդեն առաջիկա տարիներին մենք կարող ենք ազատ մուտք ապահովել աշխարհի 2 խոշորագույն շուկաներ' Եվրամիություն և ԱՊՀ, որոնց բաժին է ընկնում Հայաստանի ողջ առևտրի շուրջ 85 տոկոսը»,- ասել է նա: Նախարարը նշել է, որ դա լավ հնարավորություն է արտադրողների համար'իրենց ապրանքն իրացնելու առումով:

Դրա հետ կապված նա հիշեցրել է, որ Հայաստանը 2012-ին Եվրամիության հետ անցկացրել է երեք փուլ բանակցություններ ազատ առևտրի մասին պայմանագրին միանալու վերաբերյալ:

ԵՄ առևտրային քաղաքականության գծով հանձնաժողովը (կազմված 27 անդամ երկրներից) փետրվարի 20-ին միաձայն որոշում կայացրեց Հայաստանի հետ «Ազատ առևտրի գոտու մասին խորը և համապարփակ» համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկի մասին:

Աղբյուրը՝ www.panarmenian.net


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Մոսկվան Հայաստանին վերստին թույլատրել է կաթնամթերք արտահանել ՌԴ• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն