Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների գրանցման, վերագրանցման և պետհամարանիշների տրամադրման կարգը հաստատելու մասին»
որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

27 հունվարի 2020 | Նախագծեր | Цитата

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 2326-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «իե.1» կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.Հայաuտանի Հանրապետության կառավարության 2005 թվականի
սեպտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների գրանցման, վերագրանցման և պետհամարանիշների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 2326-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՎԵՐԱՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,

2) Որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «իե.1» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»,

3) Որոշման հավելվածի վերնագիրը  շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՎԵՐԱՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ»,

4) Որոշման հավելվածի 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում (այսուհետ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանություն)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» բառերով,

5) Որոշման հավելվածի 2-րդ կետի 4-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության անդամների, պետական կառավարման համակարգի մարմինների, օրենքով ստեղծված պետական մարմինների ղեկավարների ու Հայաստանի Հանրապետության մարզպետների ծառայողական ավտոմոբիլների հաշվառման համարանիշերի նիշերը սահմանում է Հայաստանի Հանրապետության վարչապետը»:

6) Որոշման հավելվածի 3-րդ կետի «գ» ենթակետի 2-րդ և 3-րդ պարբերությունները ուժը կորցրած ճանաչել,

7) Որոշման հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4.Պետական մարմինների ծառայողական ավտոմոբիլների սահմանաքանակի համապատասխանության դեպքում` ներկայացված փաստաթղթերի և ծառայողական ավտոմոբիլի տեխնիկական վիճակի ու տվյալների ստուգումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում հատկացվում են հաշվառման համարանիշներ և հաշվառման վկայագիր:»,

8) Որոշման հավելվածի 5-րդ կետից «(տեխնիկական կտրոն), ինչպես նաև տարեկան տեխնիկական զննությունն անցնելու վերաբերյալ փաստաթուղթ» բառերը հանել,

9) Որոշման 1-ին կետում, հավելվածի ողջ տեքստում և ձևերում «գրանցել», «վերագրանցել», «պետհամարանիշ», «ավտոմեքենա», «գրանցման վկայագիր», «ՀՀ ոստիկանության պետավտոտեսչության վարչության գրանցման-քննական բաժանմունքի, խմբի» և «պետավտոտեսուչ» բառերը փոխարինել համապատասխանաբար «հաշվառել», «վերահաշվառել», «հաշվառման համարանիշ», «ավտոմոբիլ», «հաշվառման վկայագր», «Ճանապարհային ոստիկանության ______________ հաշվառման-քննական բաժնի (բաժանմունքի, խմբի)» և  «Ճանապարհային ոստիկանության աշխատող» բառերով՝ դրանց համապատասխան հոլովաձևերով,

10) Որոշման հավելվածի N1 ձևից «տեխնիկական զննության կտրոնը», «Տեխ. զննության կտրոնը»  և «(անձնագրավարը)» բառերը հանել:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներերդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի N 2326-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
 

Ներկայումս գործող 2005 թվականի սեպտեմբերի 8-ի N 2326-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) ընդունման մասով նախատեսված է ՀՀ պետական մարմիների ծառայողական ավտոմոբիլների հաշվառման, վերահաշվառման և հաշվառման համարանիշների հատկացման ընդհանուր իրավական հիմք:

Նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետի պահանջով՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի մայիսի 31-ի ՀO-40-Ն օրենքի կիրարկումն ապահովելու համար ՀՀ վարչապետի 2019 թվականի օգոստոսի 13-ի N 1116-Ա որոշման հավելվածի ցանկով նախատեսված միջոցառումների իրականացմամբ:

Առաջարկվող կարգավորման բնույթը
 
Նշված խնդիրներին լուծում տալու համար մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի N 2326-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման  նախագիծը, որով՝ հստակա սահմանվում է այն օրենսդրական հիմքը, որով ՀՀ կառավարությունը լիազորված է սահմանելու ՀՀ պետական մարմիների ծառայողական ավտոմոբիլների հաշվառման, վերահաշվառման և հաշվառման համարանիշների հատկացման կարգը։

Միաժամանակ գործող որոշումը պարունակում է հնացած տերմիններ, որոնք նախագծով համապատասխանեցվում են գործող օրենսդրությանը (օրինակ՝ գրանցման վկայագիր - հաշվառման վկայագիր), բացի այդ, նշված են գործառույթներ, որոնք դուրս ՀՀ ոստիկանության լիազորությունների շրջանակից (տեխնիկական զննություն անցնելու վերաբերյալ փաստաթղթի տրամադրումը):

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումները:
 

Նախագիծը մշակվել է Ճանապարհային ոստիկանության կողմից:

Ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունմամբ գործող որոշման մեջ հստակություն կամրագրվի դրա ընդումնան իրավական հիմքի մասով և գործածվող տերմինները կհամապատասխանեցվեն ներկայումս գործող իրական ակտերով սահմանված հասկացություններին և կարգավորումներին:

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն