Դրական եզրակացություն է ստացել Կադաստրի Կոմիտեի արխիվների թվայնացման ծրագիրը

24 հունվարի 2020 | | Цитата

Փետրվարի 10-ին Հայաստան կժամանի Նիդերլանդների Թագավորության ձեռնարկությունների գործակալության փորձագիտական խումբը:

Դեռևս 2019 թվականի սկզբին Կադաստրի կոմիտեն կապ էր հաստատել Նիդերլանդների Թագավորության կադաստրի, հողերի հաշվառման և քարտեզագրման գործակալության հետ (Kadaster)՝ համատեղ ծրագիր իրականացնելու նպատակով, որի արդյունքում մշակվել և նիդերլանդական կողմին էր ներկայացվել արխիվների թվայնացման թեմայով համատեղ ծրագրի նախագիծ: Գրեթե մեկ տարի տևած քննարկումների արդյունքում նախագիծը դրական եզրակացության է արժանացել Նիդերլանդների Թագավորության ձեռնարկությունների գործակալության կողմից:

Սկզբնական փուլում հիմնական շեշտը դրված է մեթոդաբանության և թվայնացման ռազմավարության համատեղ ջանքերի իրականացման վրա:

Դեռևս նախորդ տարվա հոկտեմբեր ամսին Եվրամիության՝ տեխնիկական աջակցության և տեղեկությունների փոխանակման «Թայեքս» ծրագրի շրջանակում եռօրյա այցով Հայաստանում էին փորձագետներ Պաուլա Դիժկստրան և Քրիստիան Լեմմենը: Եռօրյա այցի ընթացքում փորձագետները Կոմիտեի արխիվի մասնագետներին ներկայացրեցին իրենց հաջողված փորձը` թվայնացված արխիվների օգտագործման, պահպանման վերաբերյալ: 

Նախագծի առաջին փուլի գործնական մեկնարկը նախատեսված է 2020 թվականի փետրվարի 10-ին, երբ Նիդերլանդներից կժամանի փորձագետների առաջին խումբը: Առաքելության ընթացքում կիրականացվի կարիքների գնահատում, փորձագետների կողմից կպատրաստվի համապատասխան ամփոփիչ զեկույց, որի հիման վրա կկայացվի նախագծի հետագա շարունակության նպատակահարմարության վերաբերյալ որոշում:

Նախատեսվում է նաև Կոմիտեի մի շարք մասնագետների վերապատրաստումը Նիդերլանդների Թագավորությունում:

b24.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն