• Armenianeconomy.com

Նախատեսվում է բարձրացնել գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային օգտագործման մակարդակը

Նախատեսվում է բարձրացնել գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային օգտագործման մակարդակը. հաստատվել է հայեցակարգ և միջոցառումների ծրագիր

Գործադիրը հաստատել է Գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման հայեցակարգը և միջոցառումների ծրագիրը: Հայեցակարգի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման ցածր մակարդակով և այդ հիմնախնդրի լուծման ուղղությամբ պետական քաղաքականության հստակեցման անհրաժեշտությամբ։

Հիմնավորման համաձայն՝ Հայաստանում սեփականաշնորհման գործընթացի արդյունքում առաջացել է և գոյություն ունի մասնավոր սեփականության որոշակի համակարգ, որի արդյունքում գյուղատնտեսական նշանակության հողերի նոր սեփականատերերի զգալի մասը չի զբաղվում տնտեսական գործունեությամբ և մասնավորեցված հողերը դուրս են մնացել տնտեսական շրջանառությունից: Մասնավորապես՝ հանրապետությունում առկա 445,6 հազ․ հա վարելահողերից 2018 թվականին չի օգտագործվել 202,8 հազ․ հա կամ շուրջ 45 տոկոս, որը բավական բարձր ցուցանիշ է այսպիսի սակավահող երկրի համար:

Հայեցակագրով, մասնավորապես, առաջարկվում է ստեղծել հողի շուկայի զարգացման մեխանիզմներ՝ հիմնվելով միջազգային լավագույն փորձի վրա, մշակել չօգտագործվող հողերի դասակարգման չափանիշները և հաշվառման կարգը սահմանող ՀՀ կառավարության որոշման նախագիծ, ստեղծել հողային բանկ: Նախատեսվում է նաև հողային բանկերը և աճուրդները զարգացնելու միջոցով լքված հողերի մարկետինգը և չօգտագործված կամ թերօգտագործվող պետական հողերի վաճառքը խթանելու նպատակով հողի վարձակալական իրավունքը տրամադրել ամենաբարձր գին առաջարկողին՝ հատուկ նախապատվություն տալով հարևաններին և երիտասարդ տնտեսավարողներին, հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման գործընթացում հողի սեփականատերերի մասնակցությունը խթանող մեխանիզմների առաջադրում, գյուղացիական տնտեսությունների թվային ռեգիստրի մշակում և գործարկում և այլ:

Առաջարկվող լուծումներին հասնելու համար առաջնահերթ է համարվում գյուղատնտեսական հողատարածքների՝ այդ թվում չօգտագործվող հողերի հաշվառումն ու թվայնացումը, որը պետք է ուղեկցվի հողային օրենսդրության բարելավված փաթեթով և հողերի սեփականատերերի ու հողօգտագործողների միջև նոր կապերի հաստատման խթանմամբ:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է որոշման ընդունումը և նշել. «Մենք այսօր հանրապետությունում ունենք բազմաթիվ հողեր, որոնք չեն օգտագործվում, գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնք ուղղակի նպատակային չեն օգտագործվում: Եվ այդ հողերի մի շատ մեծ մասի սեփականատերերը նույնիսկ Հայաստանի Հանրապետությունում չեն ապրում, որպեսզի մենք այդ մարդկանց հետ խոսենք, նրանց խնդրենք, համոզենք, որպեսզի նրանք վարձակալության տան այդ հողերը նրանց, ովքեր պատրաստ են դրանք մշակել: Հիմա մենք մտածում ենք այդպիսի մեխանիզմ ներդնել Հայաստանի Հանրապետությունում, որ ըստ մարզերի և ըստ հողի կատեգորիաների սահմանենք հողի վարձակալության պետական գին: Ունենանք օրենսդրական կարգավորում, որ երբ մի հող երկար ժամանակ չի օգտագործվում- և՛ այն դեպքում, երբ սեփականատերը Հայաստանի Հանրապետությունում է, և՛ այն դեպքում, երբ սեփականատերը Հայաստանի Հանրապետությունում չէ, - պետությունը օրենքի ուժով այդ հողը մարդուց վերցնի վարձակալության, իրեն վճարի վարձակալության վճար, և հողը վարձակալությամբ հանձնի այն տնտեսվարողին, ով պատրաստ է դա օգտագործել: Այսինքն՝ սրա արդյունքում մենք չմշակվող հողը դարձնում ենք մշակվող՝ այդ ընթացքում սեփականատիրոջը վճարելով որոշակի վարձակալության վճար: Սա ամենասկզբունքային փոփոխություններից մեկն է»:

Վարչապետն անդրադարձել է նաև այդ համատեքստում կադաստրի, քարտեզագրման հետ առնչվող խնդիրներին: «Այսօր մենք հանրապետությունում հողերի սեփականաշնորհման որոշ հետևանքների հետ ենք բախվում, որոնք ռեալ խոչընդոտում են մեր տնտեսության զարգացմանը: Ինչի մասին է խոսքը. առաջինը նախ, որ հողերը կտրտված են ահավոր: Այսինքն՝ մենք չունենք ընդարձակ տարածքներ, երբ նեդրողը ուզում է ներդրում անել և ասում է, օրինակ՝ ես ուզում եմ 20 հա հող առնել, 20 հա հող ոչ մի տեղ չկա: Այսինքն՝ 20 հա հող կա, բայց դա հարյուրավոր սեփականատերերի միջև է բաժանված»:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ առկա խնդիրների լուծումը շատ մանրակրկիտ աշխատանք է պահանջում, և նախատեսվող քայլերը պետք է արվեն 100 տոկոս թափանցիկ՝ հանրությանը քննարկումների մանրամասները ներկայացնելով: «Եվ շատ կարևոր է, որ այս ընթացքում, հենց այս պահից սկսած հանրության հետ երկխոսությունը լինի մշտական, որպեսզի մարդիկ պրոբլեմը տեսնեն և ընկալեն այն խորությամբ, ինչ խորությամբ մենք մեր աշխատանքի ընթացքում ենք տեսնում: Տասնյակ հազարավոր մարդկանց շահերի հետ անչվող խնդիր է և մարդիկ պետք է իմանան, որ այստեղ մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի հանրային, տնտեսական և անհատական շահերի կոմպրոմիս գտնենք, որ մեկը մյուսի հաշվին չանենք: Բայց մենք այստեղ պետք է հասկականք, որ որոշակի դժվար լուծումների անհրաժեշտություն այնուամենայնիվ ունենալու ենք»:

b24.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• Կառավարությունը շարունակում է տնտեսավարողների մոտ առաջացած ֆինանսական խնդիրների մեղմմանն ուղղված գործընթացը• «Պետական գնումների մասին ընթացակարգում հակաճգնաժամային միջանկյալ մեխանիզմի կիրառման պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ• «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին• Կառավարությունը հարկային արտոնություն տրամադրեց կարագի արտադրության ներդրումային ծրագրին• ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ• Հայաստանում կգործի Բիզնեսի բարեվարքության ակումբ• ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ• «Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի նախագիծ• «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր
Գյուղատնտեսություն
• Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2021-2022թթ. դրամաշնորհային ծրագիրը• Ջրի խնայում, բերքի որակի բարձրացում. պետությունը խրախուսում է ոռոգման արդիական համակարգերի ներդրումը• ԵՄ աջակցությամբ հայտարարվել է Կանաչ և օրգանական գյուղատնտեսական նախագծերի մրցույթ• Այսուհետ գյուղապահովագրության ծրագիրը կգործի հանրապետության բոլոր մարզերում• Առաջարկվում է սահմանել գյուղատնտեսական հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները• Հաստատել Հայաստանի Հանրապետությունում գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին• Քննարկվել են թռչնաբուծության ոլորտի զարգացման հնարավորությունները• 20 մլն ԱՄՆ դոլար կուղղվի ՓՄՁ-ների և գյուղոլորտի ֆինանսավորմանը• Մեկնարկել են 2021 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական պայմանագրերի կնքման աշխատանքները

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն