Մեկնարկել են փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման ծրագրի դասընթացները

21 հունվարի 2020 | | Цитата

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում պետական կառույցների և հանքարդյունաբերող ընկերությունների մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում Հայաստանում պղնձարդյունաբերության կազմակերպման գործընթացներին, Հայաստանում պղնձաձուլարանի կառուցման հեռանկարներին վերաբերող հարցերի շուրջ, որը վարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը։

Հանդիպմանը մասնակցել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմիբինատի, «Վալեքս Գրուպ» , «Թեղուտ» ՓԲ , «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ, «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունների պատասխանատուներ, ներկայացուցիչներ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, էկոնոմիկայի, շրջական միջավայրի, արտակարգ իրավիճակների նախարարություններից, պետական եկամուտների կոմիտեից։

«Պղնձի արտադրության մետալուրգիական ձեռնարկության շահագործումը մեծ դեր կխաղա հանրապետության տնտեսության զարգացման համար, կստեղծի համախառն ներքին արդյունք, սակայն, դա, միևնույն ժամանակ, բարձր ռիսկայնություն է պարունակում։ Մետալուրգիական գործարանի կառուցման համար պետք է կատարվեն խոր ու համապարփակ ուսումնասիրություններ, մշակվեն տեխնիկատնտեսական լուրջ հիմնավորումներ, և շատ կարևոր է, որ այդ ամենը կազմակերպվի գրագետ, նախնական ուսումնասիրություններից և բոլոր հարցերին պատասխանելուց հետո»,- նշել է ոլորտը համակարգող փոխնախարարը՝  շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու և քննարկմանը մասնակցելու համար։

Հանդիպմանը քննարկվել է ծրագրի վերաբերյալ վերլուծության անցկացման ձևաչափի և այդ աշխատանքներում պետության և մասնավոր ընկերությունների մասնակցության հարցը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ընկերությունները երկշաբաթյա ժամկետում նախարարություն ներկայացնեն իրենց կողմից դիտարկվող խնդիրների և ռիսկերի ամբողջական փաթեթը, ինչպես նաև իրենց դիրքորոշումը լրացուցիչ ուսումնասիրություններ պատվիրելու պատրաստակամության և հնարավորությունների վերաբերյալ։

mtad.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն