Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2014 թ. հո՛նվարի 16-ի N56-Ն որոշմամբ հաստատված համապատասխանության գնահատման ընթացակարգերը լրացնել համապատասխանության սերտիֆիկացման ընթացակարգերով:Նախագծի ընդունմամբ կկարգավորվի ազգային տեխնիկական կանոնակարգերի կիրարկման ընթացքում առաջացած բացթողումները:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 56-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի «Համապատասխանության գնահատման ընթացակարգերը սահմանելու մասին» 56-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝
1) Որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սահմանել արտադրանքի համապատասխանության գնահատման համար կիրառվող համապատասխանության գնահատման ընթացակարգերը` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27 և 28-րդ հավելվածների:
2) Որոշումը լրացնել նոր NN 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27 և 28-րդ հավելվածներով` համաձայն հավելվածի::
Որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին` որոշակի արտադրանքի տեխնիկական կանոնակարգերի մշակման ժամանակ տվյալ արտադրանքի համապատասխանության հավաստման նպատակով ընթացակարգերի ընտրությունը կատարել սույն որոշման 1-ին կետով սահմանված ընթացակարգերից::
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի № 56-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է համապատասխանության գնահատման ընթացակարգերի արդիականացմամբ և ազգային օրենսդրությամբ սահմանված տեխնիկական կանոնակարգերի վերանայմամբ:
Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.
Գործող ազգային տեխնիկական կանոնակարգերում կիրառվող համապատասխանության գնահատման ձևերը հիմնականում մոտարկված են գնահատման եվրոպական համակարգին և ընթացակարգերին, որոնց համաձայն համապատասխանության գնահատման նշանը մակնշող անձը դիտարկվում է արտադրողը կամ նրա լիազոր ներկայացուցիչը, այդ իսկ պատճառով որպես համապատասխանության գնահատման ձև առավելությունը տրվել է համապատասխանության հայտարարագրման ընթացակարգերին: Իրավական ակտի կիրարկման ընթացքում արձանագրվել են օրենսդրական անհամապատասխանություններ, օրինակ՝ զենքի, ռադիոսարքավորումների, բետոնի, ցեմենտի և այլ արտադրանքի շրջանառության համապատասխանության գնահատման իրականացումն ապահովելու ընթացքում:
Հաշվի առնելով արձանագրված խնդիրները՝ տեխնիկական կանոնակարգերով սահմանված ընթացակարգերը վերանայելիս և համապատասխանության գնահատման ընթացակարգերն արդիականացնելիս անհրաժեշտություն է առաջացել հստակ սահմանել սերտիֆիկացման ընթացակարգերը:
Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.
Սույն նախագծով նախատեսված սերտիֆիկացման ընթացակարգերի կիրառությունը հնարավորություն կտա արտադրանքի սերտիֆիկացման մարմինների կողմից տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող որոշակի արտադրանքի համապատասխանության գնահատման սերտիֆիկացման ընթացակարգերով իրականացնել համապատասխանության գնահատում՝ ապահովելով դրանց համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգով սահմանված համապատասխանության գնահատման ընթացակարգերին:
Կարգավորման առարկան.
Համապատասխանության սերտիֆիկացման ընթացակարգերի սահմանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշման մեջ:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Որակի ենթակառուցվածքների զարգացման վարչության կողմից:
Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել և արդիականացնել սերտիֆիկացում պահանջող համապատասխանության գնահատման ընթացակարգերը, այդ թվում՝ ազգային գործող տեխնիկական կանոնակարգերը:
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться