• Armenianeconomy.com

Ծաղկունքում կանցկացվի «Լավաշի միջազգային օր» միջոցառումը

20 հունվարի 2020 | Լուրեր մարզերից | Цитата

Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղում, «Դար» հիմնադրամի նախաձեռնությամբ եւ ֆինանսավորմամբ , Գեղարքունիքի մարզպետարանի ու «ԷվենտՏուրա» ընկերության հետ համագործակցությամբ, 2020 թվականի օգոստոսի սկզբին կանցկացվի «Լավաշի միջազգային օր» միջոցառումը, որը կդառնա ավանդական փառատոն՝ յուրաքանչյուր տարում կազմակերպվելով բովանդակային տարբեր ծրագրերով: Այս մասին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի մոտ հրավիրված հանդիպման ժամանակ հավաստեցին «Դար» հիմնադրամի ներկայացուցիչ, «Ծաղկունքի հյուրատուն» ՍՊԸ տնօրեն Յուրա Սարգսյանը եւ «Արենի Փառատոն Հիմնադրամ»-ի տնօրեն, «ԷվենտՏարա» ընկերության համահիմնադիր Նունե Մանուկյանը: «Որպեսզի միջոցառումը ծառայի իր հիմնական նպատակին եւ անցկացվի բարձր մակարդակով, միջազգային ճանաչում ունեցող երաժշտական խմբերի, ինչպես նաեւ օտարերկրյա զբոսաշրջիկների ակտիվ մասնակցությամբ, մենք այս պահից արդեն սկսում ենք նախապատրաստական աշխատանքները: Ակտիվ համագործակցություն ենք ծավալել միջազգային տուրօպերատորների հետ: Կապահովվի նաեւ մարզի արտադրողների մասնակցությունը եւ սեփական արտադրանքի վաճառքը: «Լավաշի միջազգային օր» միջոցառումը կդառնա ավանդական ու բազմաբովանդակ: Սա պայմանականորեն կարելի է կոչել իրադարձային տուրիզմ, երբ փառատոնն իր վրա հրավիրում է աշխարհի տարբեր երկրների մարդկանց ու կազմակերպությունների հետաքրքրասիրությունը: Փառատոնը բարձր մակարդակով կազմակերպելու համար մեզ անհրաժեշտ է Գեղարքունիքի մարզպետարանի հետ համագործակցությունը »,-նշեցին Յուրա Սարգսյանը եւ Նունե Մանուկյանը: Միջոցառման հիմնական հովանավորը լինելու է «Դար» հիմնադրամը, իսկ իրականացնող կողմ է հանդես գալիս «ԷվենտՏուրա» ընկերությունը՝ որպես նման հեղինակավոր միջոցառումների կազմակերպման ու անցկացման փորձ ունեցող կառույց:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, կարեւորելով միջազգային նշանակության փառատոների կամ միջոցառումների կազմակերպման ու անցկացման անհրաժեշտությունը, եւ նախորդ տարում արձանագրված ձեռքբերումները, ողջունեց ներկայացված նախաձեռնությունը: «Նախորդ տարում մենք արձանագրեցինք տեսանելի արդյունքներ «Ձկան», «Ավելուկի», «Փռի» ու տարբեր փառատոների կազմակերպման ու անցկացման շնորհիվ: Դրանք մենք դարձնելու ենք ավանդական, որպեսզի հնարավորինս կարողանանք ճանաչելի դարձնել մեր մարզը, նպաստել տնտեսության զարգացմանը, մեր տեղն ապահովել միջազգային զբոսաշրջության քարտեզի վրա: Մենք ոչ միայն մեր մասնակցությունը կբերենք փառատոնին, այլ նաեւ կցուցաբերենք լայն աջակցություն ու համագործակցություն: Առաջիկայում հերթական հանդիպումը կկազմակերպենք Ծաղկունքում՝ տեղում քննարկելով կազմակերպչական զանազան խնդիրներ: Մենք պատրաստ ենք մեր հնարավորությունները, ուժերն ու եռանդը ներդնել՝ այս հետաքրիր ու օգտավետ նախաձեռնությունը կյանքի կոչելու, այն ավելի բովանդակալից ու արդյունավետ դարձնելու համար»,-նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն
  • Այվազովսկու անվան բարեգործության և մեկենասության աջակցման միաբանություն
  • Экономические новости Армении