ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

16 հունվարի 2020 | Նախագծեր | Цитата

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշ­ման նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասով,  Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 32-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) մասնակիցը գնային առաջարկը ներկայացնում է արժեք (ինքնարժեքի և կանխատեսվող շահույթի հանրագումարը) և ավելացված արժեքի հարկ ընդհանրական բաղադրիչներից բաղկացած հաշվարկի ձևով: Ինքնարժեքի բաղադրիչների հաշվարկ` բացվածք կամ այլ մանրամասներ չեն պահանջվում և ներկայացվում: Եթե մասնակիցը տվյալ գործարքի գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե պետք է վճարի ավելացված արժեքի հարկ, ապա գնային առաջարկում առանձնացված տողով նախատեսվում է այդ հարկատեսակի գծով վճարվելիք գումարի չափը: Մասնակիցների գնային առաջարկների գնահատումն ու համեմատումն իրականացվում են առանց սույն ենթակետում նշված հարկի գումարի հաշվարկման: Ընդ որում, մասնակցի հայտը ենթակա չէ մերժման, եթե`

ա. գնային առաջարկի արժեք և ավելացված արժեքի հարկ սյունակները լրացված են միայն թվերով, իսկ ընդհանուր գնի սյունակը` և՛ տառերով, և՛ թվերով կամ միայն տառերով,

բ. գնային առաջարկի արժեք և ավելացված արժեքի հարկ սյունակներում տառերով կամ թվերով նշված գումարների միջև առկա է անհամապատասխանություն, սակայն տառերով կամ թվերով նշված գումարներից որևէ մեկի հանրագումարը համապատասխանում է ընդհանուր գնի սյունակում տառերով նշված գումարին,

գ. գնային առաջարկում չափաբաժնի համարը սխալ է նշված, սակայն գնման առարկայի անվանումը ճիշտ է լրացված,

դ. գնային առաջարկի արժեք, ավելացված արժեքի հարկ և ընդհանուր գումար սյունակներում տառերով կամ թվերով նշված գումարների լումաները կլորացված են մինչև հինգ տասնորդականը՝ դեպի ներքև ամբողջ թիվը, իսկ հինգ տասնորդական և դրանից ավելին՝ դեպի վերև ամբողջ թիվը,

ե. գնային առաջարկի արժեք և ավելացված արժեքի հարկ սյունակներում գումարները լրացված են ինչպես թվերով, այնպես էլ տառերով, և դրանք համապատասխանում են միմյանց, իսկ ընդհանուր գնի սյունակում տառերով նշված գումարի մեջ լրացված են ավելորդ բառեր, որի արդյունքում ստացվում է գոյություն չունեցող թիվ: Ընդ որում սույն պարբերության մեջ նշված դեպքում գնահատող հանձնաժողովը հայտը գնահատելիս հիմք է ընդունում արժեք և ավելացված արժեքի հարկ սյունակներում տառերով լրացված գումարների հանրագումարը,

զ. գնային առաջարկի սյունակներում տառերով լրացված գումարների մեջ լումաները նշված են թվերով.».

2) 32-րդ կետի 26-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«26) սույն կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությամբ նախատեսված ապահովումը այն ներկայացնողին վերադարձվում է պայմանագրի կատարման արդյունքը պատվիրատուի կողմից ամբողջական ընդունվելուն հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ՝

ա. շինարարական ծրագրերի կատարման տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման, որի դեպքում ապահովումը այն ներկայացրած անձին վերադարձվում է օրենքի 35-րդ հոդվածով սահմանված ժամկետում՝ վերջինիս կողմից պայմանագրով ստանձնված պարտավորությունների ամբողջական կատարման դեպքում.

բ. այն դեպքի, երբ պայմանագրի կատարումը փուլային է և յուրաքանչյուր փուլի կատարումը ուղղակիորեն փոխկապակցված չէ պայմանագրով սահմանված պահանջներին համապատասխան ստացվելիք վերջնարդյունքի հետ: Սույն պարբերության կիրառման դեպքում յուրաքանչյուր փուլի արդյունքը պատվիրատուի կողմից ընդունվելուց հետո բանկային երաշխիքի գումարը նվազեցվում է այդ գումարի չափով:»:

Սահմանել, որ սույն որոշման` 1-ին կետի
1) 1-ին ենթակետի պահանջները չեն տարածվում  մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը սկսած և դեռևս չավարտված գնման գործընթացների, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա.

2) 2-րդ ենթակետի պահանջները տարածվում են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը սկսած և դեռևս չավարտված գնման գործընթացների, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ                                                ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ      
 
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ` այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն  չի առաջանում։       

ՑԱՆԿ

այն իրավական ակտերի, որոնց հիման վրա կամ որոնցից օգտվելով մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագիծը

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք,
«Գնումների մասին» ՀՀ օրենք
ՀՀ կառավարության 04/05/2017թ. N 526-Ն որոշում

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

Անհրաժեշտությունը

1.«Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն մասնակցի կողմից ներկայացվող գնային առաջարկը չի կարող պակաս լինել այդ գնման առարկայի ինքնարժեքից: Գործող կարգավորման համաձայն մասնակիցը գնային առաջարկը ներկայացնում է ինքնարժեք, շահույթ և ավելացված արժեքի հարկ ընդհանրական բաղադրիչներից բաղկացած հաշվարկի ձևով: Գնային առաջարկների նվազեցման բանակցություններն ավելի ճկուն դարձնելու նպատակով նախատեսվում է մասնակցի կողմից ներկայացվող գնային առաջարկում շահույթն առանձին չարտացոլել և այն գումարելով ինքնարժեքին՝ ներառել «արժեք» հասկացության մեջ:

2.Գործող կարգավորման համաձայն, եթե գնման հայտով տվյալ ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության գինը գերազանցում է գնումների բազային միավորի տասնապատիկը, որակավորման ապահովումը ընտրված մասնակիցը ներկայացնում է բանկային երաշխիքի ձևով, որն այն ներկայացնողին վերադարձվում է պայմանագրի կատարման արդյունքը պատվիրատուի կողմից ամբողջական ընդունվելուն հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

Գործանականում կան գնումներ, որոնց իրականացման նպատակով կնքվող պայմանագրերը կատարվում են փուլային ձևով և յուրաքանչյուր փուլի կատարումը ուղղակիորեն չի փոխկապակցվում պայմանագրով սահմանված պահանջներին համապատասխան ստացվելիք վերջնարդյունքի հետ (օրինակ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում, ծրագրային ապահովումների սպասարկում, տպագրություն և այլն): Նշվածով պայմանավորված վերանում է արդեն իսկ կատարված և պատվիրատուի կողմից ընդունված փուլի արժեքի չափով ինչպես պայմանագրի կողմին մինչև պայմանագրի կատարման ավարտը դրա ամբողջական արժեքով բանկային երաշխիքով ծանրաբեռնելու, այնպես էլ լրացուցիչ վճարումներ կատարելու անհրաժեշտությունը:

Առաջարկվում է նմանատիպ պայմանագրերի դեպքում, յուրաքանչյուր փուլի արդյունքը պատվիրատուի կողմից ընդունվելուց հետո այդ գումարի չափով նվազեցնել բանկային երաշխիքի գումարը:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Գործող կարգավորման համաձայն գնային առաջարկում շահույթն արտացոլվում է առանձին տողով, ինչը սահմանափակում է ճկուն բանակցություններ իրականացնելու հնարավորությունը,
       2. Գործող կարգավորումը նմանատիպ պայմանագրերի կատարման դեպքում նախատեսում է բանկային երաշխիքի ձևով ներկայացված ապահովման հետ վերադարձ միայն պայմանագրի կատարման արդյունքն ընդունվելուց հետո

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նախատեսվում:

Կարգավորման նպատակը և բնույթը

Բանակցությունների ավելի ճկուն համակարգի ապահովում,
       2.Այն գնումները, որոնց իրականացման նպատակով կնքվող պայմանագրերը կատարվում են փուլային ձևով և յուրաքանչյուր փուլի կատարումը ուղղակիորեն չի փոխկապակցվում պայմանագրով սահմանված պահանջներին համապատասխան ստացվելիք վերջնարդյունքի հետ, յուրաքանչյուր փուլի արդյունքը պատվիրատուի կողմից ընդունվելուց հետո այդ գումարի չափով նվազեցնել բանկային երաշխիքի գումարը: 

Որոշ­ման նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

Ակնկալվող արդյունքը

Ապահովել բանակցությունների ավելի ճկուն համակարգ,
      2.Նմանատիպ պայմանագրերի դեպքում բացառել ինչպես պայմանագրի կողմին մինչև պայմանագրի կատարման ավարտը դրա ամբողջական արժեքով բանկային երաշխիքով ծանրաբեռնելու, այնպես էլ լրացուցիչ վճարումներ կատարելու անհրաժեշտությունը:

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն