• Armenianeconomy.com

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին

Նախագծի ընդուն­­ման արդյունքում ակնկալվում է տնտեսության մրցունակության բարձրացում, արտահան­մանը միտված արտադրությունների զարգացում, արտահանման և ագրոպարենային արտադրանքների ապրանքաշրջանության ծավալների ավելացում, պարենային անվտանգության տնտեսական մատչելիության մակարդակի բարձրացում, բարձրորակ և մրցունակ գյուղատնտեսական ապրանք արտադրողների թվի ավելացում, տնտեսական աճի համար նախադրյալների ստեղծում։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 62-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21-րդ մասով.

«21. Գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող՝ անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձից ձեռք բերված իր կողմից արտադրված գյուղատնտեսական արտադրանքի առուվաճառքի գործարքների համար ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում գյուղատնտեսական արտադրանքի վաճառքի և ձեռքբերման արժեքների դրական տարբերությունը:»:

Հոդված 2. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 55-րդ կետով.

«55) Սպանդանոցային ծառայությունների մատուցումը, ինչպես նաև անմիջական սպանդանոցային ծառայություն մատուցողի կողմից վերամշակված՝ կառավարության սահմանած ցանկում ընդգրկված արտադրանքի օտարումը Հայաստանի Հանրապետության տարածքում:»:

Հոդված 3. Օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասում «64-րդ և 65-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «64-րդ, 64.1-րդ և 65-րդ հոդվածներով» բառերով:

          Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 64.1-րդ հոդվածով.

          «Հոդված 64.1. Ավելացված արժեքի հարկի 7 տոկոս դրույքաչափով հարկվող գործարքները

ԱԱՀ-ի 7 տոկոս դրույքաչափով հարկումը Օրենսգրքի 60-րդ հոդվածովսահմանված` ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների հարկման բազայի նկատմամբ ԱԱՀ-ն 7 տոկոս դրույքաչափով հաշվարկելն է:
ԱԱՀ-ի 7 տոկոս դրույքաչափով հարկվում են Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված` կառավարության սահմանած ցանկում ընդգրկված գյուղատնտեսական արտադրանքի և դրա վերամշակման արդյունքում ստացված արտադրանքիօտարումը` Հայաստանի Հանրապետության տարածքում:»:
Հոդված 5. Օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընդգրկված հարկային տարիների համար շահութահարկի վճարումից ազատվում են գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված շահութահարկ վճարողները` իրենց կողմից գյուղատնտեսական արտադրանքի, դրա վերամշակման արդյունքում ստացված՝ կառավարության սահմանած ցանկում ընդգրկված արտադրանքի  իրացումից ստացվող եկամուտների, ինչպես նաև այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների մասով, եթե այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների տեսակարար կշիռը համապատասխան հարկային տարվա համախառն եկամտի մեջ չի գերազանցում երեսուն տոկոսը: Այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների տեսակարար կշիռը համապատասխան հարկային տարվա համախառն եկամտի մեջ երեսուն տոկոսը գերազանցելու դեպքում սույն մասով նախատեսված արտոնությունը գործում է միայն գյուղատնտեսական արտադրանքի, դրա վերամշակման արդյունքում ստացված՝ կառավարության սահմանած ցանկում ընդգրկված արտադրանքի  իրացումից ստացվող եկամուտների մասով: Սույն մասի կիրառության իմաստով`:»:

Հոդված 6. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող  օրվանից:

.e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• Հայկ Գևորգյանը՝ հակածխախոտային օրենքի տնտեսական նշանակության մասին• Շուշանիկ Ներսիսյան. Նախկինում ռենտգեն սարքավորումներով զննման էր ենթարկվում ՀՀ մտնող բեռնատարների 99%-ը, այժմ՝ 38%-ը• Ստորագրվել է ՀՀ որսահանդակներում որսի կենդանիների 2020թվականի սիրողական որսի համար թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը• ՀՀ Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը• Կառավարության նիստի օրակարգ 13 Փետրվարի, 2020• Կառավարությունը մշակել է լիզինգի ոլորտի զարգացմանը նպաստող օրենքի նախագիծ• 2019 թվականի ընթացքում ավտոմեքենա օտարած ֆիզիկական անձինք մինչև ապրիլի 20-ը ներառյալ պարտավոր են ներկայացնել 2019 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկ• ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ Տեղի կունենա աշխատանքային քննարկում• Քննարկվել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2020-2023թթ. ծրագիրը
Գյուղատնտեսություն
• ՍԱՏՄ-ն մարզերում ներկայացնում է սպանդանոցային գործունեություն սկսելու քայլերի հաջորդականությունը• Գեղարքունիքի մարզում սպանդանոցների կառուցման և շահագործման ուղղությամբ աշխատանքներ են տարվում• Գյուղատնտեսության ապահովագրության ծրագրի մեջ ներառվել է նաև դեղձը• Տավուշցիները տեղեկացվել են գյուղոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի մասին• Գեղամ Գևորգյանը հերքեց Հայաստան ձվի ներմուծման մասին տեղեկությունները• Գյուղացիական աջակցության ծրագրերից 2019-ին օգտվել է 8841 տնտեսավարող• Խոզերի անկման պատճառը անաէրոբային և կոկային ինֆեկցիայի հարուցիչներն են• Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ սպանդանոցների կառուցման եւ շահագործման ընթացակարգերի հետ կապված հերթական քննարկումը• Մարզում անասնագլխաքանակի բավականին մեծ աճ է գրանցվել

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն
  • Այվազովսկու անվան բարեգործության և մեկենասության աջակցման միաբանություն
  • Экономические новости Армении