Արարատի մարզի ֆերմերներին ներկայացվել են գյուղոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերը

15 հունվարի 2020 | | Цитата

ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղոլորտի պատասխանատուները հունվարի 15-ին Արարատի մարզպետարանում կազմակերպել էին հանդիպում համայնքների ղեկավարների և ֆերմերների հետ` գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերը ներկայացնելու նպատակով: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Դավիթ Դավթյանը, Գյուղատնտեսությունը  ապահովագրողների ազգային գործակալության գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և ոլորտի այլ պատասխանատուներ:

Իռա Փանոսյանը համառոտ ներակայացրել է 2019 թվականին հանրապետությունում մեկնարկած նոր ծրագրերը, մասնավորապես` ՀՀ-ում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման, Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման և ՀՀ-ում 2019-2023 թթ.-ի ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագրերը, նշել պայմաններն ու պետական օժանդակության ծրագրերից օգտվելու առավելությունները։ Նա նաև անդրադարձել է որոշ ծրագրերում կատարված փոփոխություններին ու լրամշակումներին:

Նարեկ Հովակիմյանը ներկայացրել է 2019 թվականից Հայաստանում մեկնարկած գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագիրը, որի շրջանակում «կարկուտ ու հրդեհ» և «գարնանային ցրտահարություն» ռիսկերից ապահովագրվելու  է  երկու  մշակաբույս՝  ծիրանը և խաղողը: Ապահովագրությունն իրականացվելու է «Ռոսգոսստրախ Արմենիա», «Սիլ Ինշուրանս» և «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունների միջոցով։ Նարեկ Հովակիմյանի  փոխանցմամբ՝  հետագայում նախատեսվում է ապահովագրել նաև դեղձը, խնձորը և հացահատիկային մշակաբույսերը։

Հանդիպման ընթացքում նախարարության ներկայացուցիչները պատասխանել են ֆերմերների ու համայնքների ղեկավարների հարցերին, տվել պարզաբանումներ «խելացի» անասնաշենքերի կառուցման, ջերմոցների կառուցման, ինտենսիվ այգիների հիմնման  և մի շարք այլ ծրագրերի վերաբերյալ:

Առաջիկայում նմանատիպ միջոցառումներ նախատեսվում է կազմակերպել հանրապետության բոլոր մարզերում: Այս հանդիպումները միտված են բարձրացնել համայնքների ղեկավարների իրազեկվածության մակարդակը գյուղոլորտում իրականացվող ծրագրերի վերաբերյալ, որպեսզի անհրաժեշտության դեպքում նրանք կարողանան համապատասխան տեղեկատվություն տրամադրել շահագրգիռ ֆերմերներին:

mineconomy.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն