Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին

15 հունվարի 2020 | Նախագծեր | Цитата

Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի բացառել գյուղատնտեսական հողերի անհիմն փոխադրումն այլ կատեգորիա:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ մասում «՝ սույն օրենսգրքի 7-րդ հոդվածով սահմանված կարգով։» բառերը փոխարինել «, որոնք սահմանվում են
ՀՀ կառավարության որոշմամբ։» բառերով։

Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող  օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում  փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

1  Անհրաժեշտությունը
 
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է
ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից որդեգրած քաղաքականությամբ` չմշակվող գյուղատնտեսական նշանակության հողերը շրջանառության մեջ ընդգրկման, հողօգտագործման արդյունավետության բարձրացման և գյուղատնտեսական շրջանառությունից հողերի անհիմն բացառման նպատակով:
2
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
 
Ներկայումս ՀՀ էկոնոմիկայի նախարարություն բազմաթիվ դիմումներ են ստացվում հողերի նպատակային նշանակության փոփոխության հետ կապված, որոնց վերաբերյալ տրամադրելով բացասական կարծիք`
ՀՀ հողային օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հողերի պահպանու­թյան և արդյունավետ օգտագործման, գյուղա­տնտե­սական շրջանառու­թյունից հողերի անհիմն բացառման դրույթներով պայմա-նավորված, բախվում ենք մի շարք խնդիրների. ներկայացվում են պարզաբանումներ, որ հողերը երկար տարիներ չեն մշակվել ու պիտանի չեն գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համար, կամ որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը խոչընդոտում է տնտեսության այլ ճյուղերում ներդրումների ներգրավմանն ու աշխատատեղերի ստեղծմանը և այլն:

3  Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
 
ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է` «Գյուղատնտեսական հողատեսքերը ենթակա են հատուկ պահպանության: Այդ հողերի փոխադրումը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի թույլատրվում է բացառիկ դեպքերում` սույն օրենսգրքի 7-րդ հոդվածով սահմանված կարգով:», սակայն 7-րդ հոդվածի դրույթները չեն սահմանում այդ բացառիկ դեպքերը կամ այն չափորոշիչները, որոնց առկայության պարագայում՝ բացառիկ դեպքերում կարելի է թույլատրել գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային նշանակության փոփոխությունը:

4  Կարգավորման նպատակը և բնույթը
 
Նախագծի ընդունման նպատակը գյուղատնտեսական նշանակության հողերի պահպանության և արդյունավետ օգտագործման, գյուղատնտե-սական շրջանառությունից անհիմն բացառման օրենսդրական հենքի ստեղծումն է:

5  Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և 
անձինք
 
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

6  Ակնկալվող արդյունքը
 
Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի բացառել գյուղատնտեսական հողերի անհիմն փոխադրումն այլ կատեգորիա:
ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում  փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին
«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում  փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

1  «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում առաջանում է «Գյուղատնտեսական նշանակության հողերն այլ կատեգորիայի փոխադրման բացառիկ դեպքերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտություն:

2   «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը չի հակասում
ՀՀ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին:

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն