Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 2019թ. ընթացքում ԱՀ-ից փոխանցվել են 518.1 մլն դրամի չափով դրոշմանիշային վճարներ

14 հունվարի 2020 | | Цитата

«Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ԱՀ օրենքին համապատասխան՝ 2019 թվականի ընթացքում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին են փոխանցվել վարձու աշխատողների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարված 518.1 մլն դրամի չափով դրոշմանիշային վճարներ:

    Հաշվի առնելով, որ 2019 թվականի համար վճարված դրոշմանիշային վճարների վերադարձման համար «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2020թ. փետրվարի 29-ն է (անհատ ձեռնարկատերերի համար` ապրիլի 30-ը), հիշեցնում ենք, որ վճարած դրոշմանիշային վճարների կամ դրանց մի մասի վերադարձման համար հիմնադրամ կարող են դիմել՝

       • մեկից ավելի հիմքով դրոշմանիշային վճար վճարած անձինք (2019թ. 12000 դրամից ավել վճարված գումարի հետ վերադարձման համար).

       • ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողի ծնողները կամ ամուսինը (2019թ. վճարված ամբողջ գումարի հետ վերադարձման համար).

       • զոհված (մահացած) զինծառայողի ծնողները, ամուսինը և զավակները (2019թ. վճարված ամբողջ գումարի հետ վերադարձման համար):

    2019 թվականի ընթացքում վճարված գումարների վերադարձման համար Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ դիմելու ընթացակարգին և ներկայացվելիք փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ 1000plus.am կայքում:

minfin-nkr.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն