• Armenianeconomy.com

2019-ին բյուջեի եկամուտները գերակատարվել են 105 մլրդ դրամով. Դավիթ Անանյան

2019 թվականի պետական բյուջեի հիմքում դրված է եղել 6 տրլն 756 մլրդ դրամ ՀՆԱ ցուցանիշ, որի 1 տրլն 401 մլրդ 900 մլն դրամը կամ 20,75 տոկոսը ծրագրավորվել է որպես հարկային եկամուտներ: Այս մասին, այսօր՝ հունվարի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Նրա խոսքով, սա նշանակում է, որ 2019 թվականի ընթացքում գեներացնելու ենք շուրջ 6,7 տրլն դրամ ՀՆԱ, որի 20,75 տոկոսը հարկերի ձեւով վերաբաշխվելու է հասարակության մեջ. եթե ընթացքում պարզվում է, որ եկամուտներն ավելին են լինելու, կառավարությունը կատարում է ծրագրային ցուցանիշի ճշգրտումներ:

«Մենք հին դեբետային պարտքի վերադարձի գործընթաց սկսեցինք: Մասնավորապես, հոկտեմբերի 1-ի դրությամբ այդ պարտքը եղել է 56,4 մլրդ դրամ, որից մինչեւ տարեվերջ վերադարձվել է 42,8 մլրդ դրամը»,-ասաց Անանյանը:

ՊԵԿ նախագահը ընդգծեց, որ 2019 թվականի բյուջեի փաստացի կատարողականը 1 մլրդ 464 մլրդ 300 մլն դրամ է, եթե հաշվի ենք առնում 42,8 մլրդ դրամի վերադարձը: «Եթե դա հաշվի չենք առնում, ապա փաստացի կատարողականը 1 տրլն 507 մլրդ դրամ է, կամ գերակատարումը կազմում է 105,2 մլրդ դրամ: Սա, ըստ էության, ամանորյա ելույթում վարչապետի կողմից հնչեցրած ավելի քան 100 մլրդ դրամի գերակատարման ցուցանիշն է»,-ասաց նա:

Անանյանը նաեւ տեղեկացրեց, որ ՊԵԿ-ն այլեւս եռամսյակային պլաններ չի սահմանում, որովհետեւ ՊԵԿ-ի նպատակը պլաններ կատարելը չէ, այլ իրական կյանքին համապատասխան հարկեր հավաքագրելը:

«Մենք օգնել ենք մեր հարկ վճարողներին, որ նրանք հայտարարագրեն 1 տրլն 650 մլրդ դրամի հարկային պարտավորություն, որի արդյունքում հնարավորություն ենք ունեցել հարկատուներին վերադարձնել 170,4 մլրդ  դրամի հարկ եւ մարել նախկինից եկած գերավճարների գծով մեր պարտքերը»,-ասաց նա:

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• Կառավարությունը հարկային արտոնություն տրամադրեց կարագի արտադրության ներդրումային ծրագրին• ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ• Հայաստանում կգործի Բիզնեսի բարեվարքության ակումբ• ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ• «Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի նախագիծ• «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր• Գնումների գործընթացում կարգավորումներ կկատարվեն. oրինագիծն ընդունվեց• Էդվարդ Հովհաննիսյանը խոշոր հարկ վճարողների հետ քննարկել է ոլորտային խնդիրները• Պատգամավորներն առաջարկում են կարգավորումներ կատարել գնումների գործընթացում
Տնտեսություն
• Միջազգային ապրանքանիշերի տեքստիլի ընկերությունը կառավարության աջակցությամբ կիրականացնի ներդրումային նոր ծրագիր• Մշակվել են ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ 5 ապրանքախմբերի համար• ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հարցազրույցը «Հայկական ժամանակ»-ին• Նախորդ տարվա առաջին կիսամյակում պետբյուջեի ծախսերը կազմել են շուրջ 766 մլրդ դրամ• ՀՀ ֆինանսների նախարարությունը գնումների ոլորտը կարգավորող իրավական ակտերում փոփոխություններ է նախաձեռնում• «Բնական պաշարների օգտագործումը պետք է լինի խելամիտ». վարչապետը ծանոթացել է Շրջակա միջավայրի նախարարության ծրագրերին• Քննարկվել են տնտեսության ոլորտում հայ-բելառուսական համագործակցության հեռանկարները 23 Փետրվարի, 2021 • Նպատակը պատժելը չէ. ՏՄՊՊՀ անդամը վստահեցնում է՝ նոր նախագծով կփորձեն կանխել հակամրցակցային վարքագիծը• Ռեստորանների հայկական միության անդամների հետ քննարկվել են համագործակցության հետագա անելիքները

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն