Սիմֆերոպոլի եւ Երեւանի միջեւ կանոնավոր ավիահաղորդակցությունը գործարկվելու է 2020 թվականի մարտին: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ղրիմի խորհրդարանի տուրիզմի, առողջարանների եւ սպորտի հարցերով կոմիտեի ղեկավար Արեքսեյ Չեռնյակը:
Նրա խոսքով՝ «Ռոսավիացիայից» կանոնավոր թռիչքներ կատարելու թույլտվությունը եւ համաձայնությունը ստացել է «Իկար» ավիաընկերությունը: «Հիմա հարցը նախապատրաստման եւ համաձայնությունների փուլում է, այդ թվում՝ թռիչքների չվացուցակի եւ օդանավակայանների հետ պայմանագրերի առումով: Մարտից թռիչքներ են նախատեսվում շաբաթական 2 անգամ հաճախականությամբ: Այնուհետեւ ըստ պահանջի, բայց շաբաթական 7 անգամից ոչ ավելի»,- նշել է Չեռնյակը:
Նա պարզաբանել է, որ Ռուսաստան կազմ Ղրիմի մտնելու պահից այս ուղղությամբ երթուղին դառնալու է առաջին կանոնավոր միջազգային չվերթը: Դրանից բացի, այս երթուղով ավիահաղորդակցությունը կամրապնդի «Սիմֆերոպոլ» օդանավակայանի միջազգային կարգավիճակը, կարծում է կոմիտեի ղեկավարը:
news.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться