Կբարձրանան երեխայի ծննդյան միանվագ և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստների չափերը

09 հունվարի 2020 | | Цитата

Ժողովրդագրական իրավիճակի բարելավման նպատակով՝ կբարձրացվեն երեխայի ծննդյան միանվագ և  մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստների չափերը։ Այս մասին որոշումներն ընդունվել են Կառավարության նիստում:

Նախկինում գործող իրավակարգավորումների համաձայն՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերը տարբերակված էին, մասնավորապես, նպաստի չափը առաջին երեխայի ծնվելու դեպքում սահմանված էր 50.000 դրամ, երկրորդ երեխայի դեպքում` 150.000 դրամ:

Ըստ նոր կարգի՝  2020 թվականի հուլիսի 1-ին և դրանից հետո ծնված առաջին և երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ նշանակվող միանվագ նպաստի չափը սահմանել 300,000 դրամ։

Ըստ մյուս նախագծի՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում էր «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափն ավելացնել՝ 18.000 դրամի փորախեն դարձնելով 26,500 դրամ։

Այս կարգավորումը ևս ուժի մեջ կմտնի 2020 թվականի հուլիսի 1-ից և կտարածվի այդ պահին շահառու հանդիսացող բոլոր քաղաքացիների վրա։

Նշենք նաև, որ նախատեսվում է գյուղական համայնքներում ապրող անձանց մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքն ամրագրել՝ անկախ մոր աշխատելու հանգամանքից, ընդ որում, աշխատելու դեպքում նպաստը կկրկնապատկվի։

Այս ծրագրերի համար, ընդհանուր առմամբ, կհատկացվի ավելի քան 4, 786,000,000 դրամ։

mlsa.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն