Գործադիրը հավանություն տվեց «Մասդար Արմենիա ծրագիր» ներդրումային ծրագրին. Կկառուցվեն արեւային կայաններ

27 դեկտեմբերի 2019 | | Цитата

Կառավարությունը դեկտեմբերի 26-ի նիստում հավանություն տվեց «Մասդար Արմենիա ծրագիր» ներդրումային ծրագրին:

Հարցը ներկայացրեց փ ոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ այս ծրագրի հիմքում ընկած է «Մասդար» ընկերության եւ Հայկական պետական հետաքրքրությունների ֆոնդի դեռեւս այս տարվա հուլիսի 12-ին կնքված հուշագիրը: «Դրանով նախատեսվում է արդյունավետ համագործակցությունարեւային ֆոտովոլտային, հողմային եւ լողացող արեւային էլեկտրակայանների կառուցման ուղղություններով: հետագայում այս երկու ընկերությունների միջեւ կնքվել է համաձայնագիր, որով առաջարկվում է երկու փուլով իրականացնել 400 մգվտ արեւային կայանների կառուցման մի ծրագիր: Առաջին փուլով նախատեսվում է մինչեւ 2023 թվականի դեկտեմբեր իրականացնել 200 մգվտ հզորությամբ արեւային  ֆոտովոլտային կայանի եւ այլ անհրաժեշտ ենթակառուցվածքների, շենքերի, շինությունների կառուցում, միացում հաղորդման ցանցին եւ գործարկում: Նաեւ մեկ կվտ-ի համար արժեքը կազմելու է 2,99 ցենտ:  Սա մեր մոտ գործող ամենացածր սակագնից ավելի ցածր է մոտ 30 տոկոսով:

Երկրորդ փուլով մինչեւ 2024 թվականի դեկտեմբերը նախատեսվում է իրականացնել եւս 200 մգվտ հզորությամբ արեւային ֆոտովոլտային կայանների կառուցում՝ 2,95 ԱՄՆ ցենտ սակագնով»,-ասաց նա:

Ավինյանն ընդգծեց, որ նախագծով  առաջարկվում է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարին Ծրագրի յուրաքանչյուր փուլի համար հրապարակային հրավերի միջոցով հայտարարել միջազգային մրցույթ՝ հնարավորություն ընձեռելով այլ կազմակերպությունների ներկայացնել Ծրագրի տվյալ փուլի համար ՀՀ կառավարության աջակցության համաձայնագրի նախագծով առաջարկված սակագնից առավել ցածր սակագնով Ծրագիրն իրականացնելու հայտ:

Ծրագրի յուրաքանչյուր փուլի համար հրապարակային հրավերի միջոցով իրականացվող միջազգային մրցույթի արդյունքներն ամփոփել եւ հաղթողին հայտարարել ոչ ուշ քան 2020 թվականի հոկտեմբերի 15-ը՝ առաջին փուլի եւ 2021 թվականի հոկտեմբերի 15-ը՝ երկրորդ փուլի համար:

Ավինյանը նշեց, որ իրականացրել են հստակ հաշվարկներ, թե մինչեւ 2030 թվականը որքան արեւային կայանների կլանման հնարավորություն ունի էներգետիկ համակարգը եւ որքան է ցանկալի չափը, որ պետք է կառուցենք. «Ըստ հաշվարկների, մինչեւ 2030 թվականը կառուցելու ենք մինչեւ 1000 մգվտ հզորության արեւային  կայաններ»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց հետեւյալը. «Ինչ իրավիճակ ունենք. միջազգային ներդրողը գալիս, ասում է՝ ես ուզում եմ 500 մլն դոլարի ներդրում անել եւ կառուցել արեւային կայաններ ՀՀ-ում, պատրաստ եմ այդ արեւային կայանի էլեկտրաէներգիան վաճառել էներգետիկ համակարգին էս սակագնով: Մենք նայում ենք, տեսնում ենք, որ շատ ցածր սակագին է, դրական վերաբերմունք ենք արտահայտում, բայց քանի որ գործ ունենք սահմանափակ ռեսուրսի հետ, եւ որպեսզի հարց չծագի, թե ինչու այս ընկերությանը տրվեց նման հնարավորություն, այլ ընկերության չտրվեց, մենք հրապարակային հայտարարում ենք, ասում ենք՝ մենք այսինք ընկերությունից ունենք այսպիսի առաջարկ, որը մեզ համար հետաքրքիր եւ ընդունելի է: Եթե որեւէ մեկն ունի ավելի լավ առաջարկ, եկեք դրանք ասեք: Եթե ի հայտ կգա ավելի լավ առաջարկ, մենք մի կողմից կապահովենք մրցակցությունը, մեր երկրի շահերը, մյուս կողմից չենք նեղացնի մեր պոտենցիալ ներդրողին: Այդ կանոնը ներդրողը ընդունում է:

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն