ՊԵԿ-Ը հորդորում է զերծ մնալ միկրոձեռնարկատիրութ-յան արտոնյալ համակարգն այլ նպատակներով օգտագործելու մտադրութությունից

27 դեկտեմբերի 2019 | | Цитата

2020թ-ի հունվարի 1-ից` նախորդ տարվա արդյունքներով մինչև 24 մլն դրամ իրացման շրջանառություն ունեցող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը կարող են գործունեություն իրականացնել միկրոձեռնարկատիրության համակարգում:  ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում նրանք ազատվելու են  միկրոձեռնարկատիրության մասով առաջացող պետական հարկերից։

Միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի ներդրումը միտված է հարկային արտոնությունների միջոցով բացառապես փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը խթանելուն։ Միաժամանակ, առկա են ռիսկեր, որ միկրոձեռնարկատիրության համակարգի ներդրումը կարող է օգտագործվել ոչ բարեխիղճ հարկ վճարողների կողմից, որոնք կփորձեն առաջարկել իրենց վարձու աշխատողներին գրանցվել որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, և իրենց հետ աշխատանքային հարաբերությունները տեղափոխելով քաղաքացիաիրավական պայմանագրերի դաշտ՝ կխուսափեն հարկային պարտավորություններից:

Հետևաբար, Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է գործատուներին և նման առաջարկ ստացած անձանց զերծ մնալ միկրոձեռնարկատիրության արտոնյալ համակարգն այլ նպատակներով օգտագործելու մտադրութությունից: Կոմիտեն միաժամանակ հայտարարում է, որ նշված ռիսկերը բացահայտելու համար ՊԵԿ-ում առկա են համապատասխան տեխնիկական և վերլուծական հնարավորություններ, հետևաբար նման ձևով հարկեր վճարելուց խուսափելու դեպքերին կտրվի իրավական գնահատական: 

petekamutner.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն