«Վիճակախաղերի կազմակերպման գործունեությունից ստացվող եկամուտների հաշվառման ու դրա նկատմամբ հսկողության իրականացման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

24 դեկտեմբերի 2019 | Նախագծեր | Цитата

«Վիճակախաղերի կազմակերպման գործունեությունից ստացվող եկամուտների հաշվառման ու դրա նկատմամբ հսկողության իրականացման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով առաջարկվում է վիճակախաղերի կազմակերպման գործունեությունից ստացվող եկամուտների հաշվառումը ու դրա նկատմամբ հսկողությունն իրականացնել վիճակախաղի կազմակերպչի կողմից վիճակախաղի տոմսի վրա հսկիչ նշանների փակցման և հարկային մարմնի էլեկտրոնային համակարգում էլեկտրոնային եղանակով կատարված գրանցումների միջոցով: Նախագծով սահմանվում են նաև հսկիչ նշանների ստացման, դրանց փակցման, էլեկտրոնային եղանակով հարկային մարմնի էլեկտրոնային համակարգում համապատասխան գրանցումներ կատարելու և չօգտագործված կամ վնասված հսկիչ նշանները հարկային մարմին վերադարձնելու հետ կապված հարաբերությունները:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ

……….............................. 2019 թվականի N..….. – Ն

ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ

ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Սահմանել վիճակախաղերի կազմակերպման գործունեությունից ստացվող եկամուտների հաշվառման ու դրա նկատմամբ հսկողության իրականացման կարգը համաձայն հավելվածի:
Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում հարկային մարմինը հաստատում է հսկիչ նշանի նմուշը (էսքիզը) և այն հաստատելուց հետո 90 օրվա ընթացքում ապահովում է հսկիչ նշանների տպագրությունը և էլեկտրոնային գրան­ցում­ների կատարման համակարգի գործարկումը: Էլեկտրոնային գրանցումների կատարման համակարգի գործարկման և համակարգից օգտվելու ուղեցույցը հարկային մարմինը տեղադրում է իր պաշտոնական կայք էջում:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

հիմնավորում

«Վիճակախաղերի կազմակերպման գործունեությունից ստացվող եկամուտների հաշվառման ու դրա նկատմամբ հսկողության իրականացման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2018 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-ն օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ 68-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) ընդունմամբ: Օրենքի 43-րդ հոդվածի համաձայն` ՀՀ հարկային օրենսգրքի 257-րդ հոդվածը լրացվել է 3-րդ մասով, որի համաձայն`  վիճակախաղերի կազմակերպման գործունեությունից ստացվող եկամուտների հաշվառման ու դրա նկատմամբ հսկողության իրականացման կարգը պետք է սահմանի Կառավարությունը:

Օրենքի 71-րդ հոդվածի համաձայն՝ 43-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից: Ընդ որում, վիճակախաղերի կազմակերպման գործունեությունից ստացվող եկամուտների հաշվառման ու դրա նկատմամբ հսկողության իրականացման կարգը սահմանող՝ Կառավարության որոշումը պետք է ընդունվի մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը:


e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն