ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

18 դեկտեմբերի 2019 | Հարկային-մաքսային, Նախագծեր | Цитата

Հայաստանի Հանրապետության 2016 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ 165-Ն օրենքում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

Օրենքի 122-րդ հոդվածի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «3.1 ենթակետով.
«3.1 Կաթնամթերքի և մսամթերքի արտադրության ոլորտներում գույքի՝ փաստաթղթերով հիմնավորված որակական կորուստը համախառն եկամտից նվազեցվում է այդ կորստի տեղի ունենալու կամ այդ կորուստը հայտնաբերելու հարկային տարվա համախառն եկամտի ոչ պակաս քան հինգ տոկոսի չափով՝ տվյալ հարկային տարվա ընթացքում հարկային մարմնին խոտանման պրոցեսի վերաբերյալ համապատասխան ծանուցում իրականցնելու դեպքում։ Սույն մասի կիրառության իմաստով՝ գույքի որակական կորուստ է համարվում պիտանիության (պահպանման) ժամկետ ունեցող ապրանքի պիտանիության (պահպանման) ժամկետի սպառման կամ ժամանակի ընթացքում մաշվածության և (կամ) քայքայման արդյունքում գույքի սպառողական հատկանիշների անկման կամ Օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում ապրանքի մատակարարման արգելքների կամ սահմանափակումների առաջացման արդյունքում շրջանառությունից հանվող գույքը կամ ապրանքը:

Հարկային օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին կետի աղյուսակի 8-րդ տողից հանել «պանրի տեսակներ բառերը։
Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱԵՐԼՈՒ ՄԱՍԻՆ

Անհրաժեշտությունը
Սույն օրենքների ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է տնտեսավարող սուբյեկտների կողմից կաթնամթերքի և մսամթերքի արտադրության ոլորտներում առաջ եկած խնդիրներով: Համախառն եկամտից կորուստների նվազեցման 1%-ի սահմանափակումը սահմանված է ՀՀ հարկային օրենսգրքի 122-րդ հոդվածի 3-րդ մասով, մինչդեռ առանձին ոլորտներում, մասնավորապես՝ թողարկվող պահման կարճ ժամկետ ունեցող կաթնամթերքի և մսամթերքի համար մանրածախ առևտրում ժամկետանց են դառնում տրամադրված ապրանքների 5-10 %-ը։

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Ներկայումս հանրապետության կաթնամթերք և մսամթերք արտադրողների համար լրջագույն խնդիր է տարեկան 1 տոկոսի չափով շահութահարկից նվազեցումը` քանի որ, պայմանավորված տեխնոլոգիական խնդիրներով, տարեկան որակական կորուստը կազմում է 1-ից ավել` մոտ 5-7 տոկոս:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Ներկայումս ըստ ՀՀ հարկային օրենսգրքի 122-րդ հոդվածի 3-րդ կետի փաստաթղթերով հիմնավորված որակական կորուստը համախառն եկամտից նվազեցվում է այդ կորստի տեղի ունենալու կամ այդ կորուստը հայտնաբերելու հարկային տարվա համախառն եկամտի հինգ տոկոսի չափով:

Կարգավորման նպատակը և բնույթը
Նախատեսվում  է կաթնամթերք և մսամթերք արտադրող ընկերությունների համար ստեղծել առավել բարենպաստ պայմաններ:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից` համաձայնեցնելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետ:

Ակնկալվող արդյունքը
Ակնկալվում է ներկայիս տարեկան գործող շահութահարկիից 1 տոկոս  նվազեցումը դարձնել ոչ պակաս քան 5 տոկոսի չափով:

Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
Այլ տեղեկություններ առկա չեն:

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն