Հայտնի են լավագույն նորաստեղծ տեխնոլոգիական ընկերությունների անունները

02 հունվարի 2013 | | Цитата

Հայտնի են լավագույն նորաստեղծ տեխնոլոգիական ընկերությունների անուններըՀայաստանի նորաստեղծ տեխնոլոգիական ընկերությունների ասոցիացիան և ԱՄՆ ՄԶԳ «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը դեկտեմբերի 26-ին հայտարարեցին Հայաստանում նորաստեղծ ընկերությունների մրցույթի (ATS award) հաղթողների անունները:

Մրցանակաբաշխության արարողությունը, որին ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և տեղական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, ամփոփեց նորաստեղծ ընկերությունների գործունեությունը 2012-ին' հրապարակելով Հայաստանում տեխնոլոգիական լավագույն նորաստեղծ բիզնեսների անուններն ըստ երեք անվանակարգերի:

Այսպիսով, «Clean H2O» թիմն արժանացավ «Լավագույն B2B (բիզնեսը՝ բիզնեսին) լուծում» մրցանակին, «ZyabS» թիմը' «Լավագույն B2C (բիզնեսը՝ հաճախորդին) լուծում» մրցանակին, իսկ «Ankashar.am» թիմը' «Հանդիսատեսի ընտրություն» մրցանակին:

Մրցույթը սկսվել էր դեկտեմբերի 17-ին, որից հետո ընդունվել էին 20 դիմում-հայտեր և նոմինացիաներ: Մասնակիցները ներկայացրել էին իրենց գաղափարները ժյուրիի անդամներին դեկտեմբերի 22-ին «Երևան Էքսպո» կենտրոնում: «ATS 2012»-ը Հայաստանի առաջին մրցանակաբաշխությունն էր' պարգևատրելու նորաստեղծ ՏՏ համայնքի լավագույններին: Այն նպատակ ուներ խթանել նորաստեղծ ընկերությունների շարժումը Հայաստանում՝ համախմբելով տարվա ընթացքում տարբեր մրցույթների և միջոցառումների մասնակցած թիմերին, ինչպես նաև նրանց համար լրացուցիչ հնարավորություն ստեղծելով հանդիպելու և գործնական կապեր հաստատելու գործընկերների և ներդրողների հետ: Նախաձեռնությանն աջակցել էին «Երևան Էքսպո» կենտրոնը, «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերության ինովացիոն կենտրոնը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, «Էմ-Լաբ» (mLAB) և «Դիիմ Քոմյունիքեյշնս» (Deem Communications) ընկերությունները:

ԱՄՆ ՄԶԳ/«Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի աջակցությունը նախաձեռնությանը մրցույթի առաջին տարում ուղղված էր մարքետինգի և գիտելիքների փոխանակման ամրապնդմանը, որը ներառում էր ժյուրիի կազմի անդամակցություն ի դեմս «Ի-Դի-Էմ-Սի»-ի ենթակապալառու Ձեռներեցության և ղեկավարների վերապատրաստման կենտրոնի (CEED), միջազգային լավագույն փորձի ներկայացում «Ի-Դի-Էմ-Սի»-ի խորհրդատու Ռիկ Ռասմուսենի կողմից, ինչպես նաև կապերի ընդլայնում և կազմակերպչական աջակցություն:

Աղբյուրը՝ www.panarmenian.net


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն