• Armenianeconomy.com

Կառավարությունում քննարկվել են պետական բյուջեի եկամտային և ծախսային մասերին վերաբերող հարցեր

13 դեկտեմբերի 2019 | Օրենսդրություն, Նախագծեր | Цитата

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ընթացիկ տարվա պետբյուջեի ծախսերի և եկամուտների կատարողականի, ինչպես նաև 2020թ. պետբյուջեի շրջանակում անելիքների վերաբերյալ:

Քննարկումը ծավալվել է 2019թ. պետբյուջեի եկամտային և ծախսային մասերի հետ կապված ընթացիկ իրավիճակի, պետական գնումների ոլորտում գործող ընթացակարգերի բարեփոխման, օրենսդրական կարգավորումների բարելավման, ինստիտուցիոնալ կառուցակարգերի կատարելագործման, 2020թ. պետբյուջեով նախատեսված կապիտալ ծախսերի, նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների և հարակից այլ հարցերի շուրջ: Անդրադարձ է եղել, մասնավորապես, պետական գնումների համակարգում գործող 100 տոկոս կանխավճարների պրակտիկայից հրաժարման հետ կապված քայլերին: Վարչապետն ընդգծել է այս ուղղությամբ հետևողական աշխատանքի կարևորությունը և հանձնարարել պետական կառավարման մարմինների ղեկավարներին պետական գնումների ոլորտում աշխատանքը կազմակերպել հենց այս սկզբունքով:

Կառավարության ղեկավարը կարևորել է պետական մարմինների կողմից բյուջետային կարգապահության ապահովումը և հանձնարարել նախարարներին և պետական գերատեսչությունների ղեկավարներին՝ սեղմ ժամկետում ներկայացնել ճանապարհային քարտեզ 2020թ. կապիտալ ծախսերի և համապատասխան նախագծերի վերաբերյալ:

primeminister.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• «ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ»• Նախնական մաքսային հայտարարագիր ներկայացրած քաղաքացիներին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է հայտարարագրի գործողության ժամկետը լրանալու մասին• ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին• Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին• Կառավարության նիստի օրակարգ 16 Հունվարի, 2020• «Սոցիալական աջակցության նոր համակարգը պետք է մարդուն օգնի հաղթահարել աղքատությունը». կառավարությունում քննարկվել է սոցիալական աջակցության նոր հայեցակարգը• ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ• Հայաստանում չեն երկարացնի ավտոներկրողների արտոնությունները• Կառավարությունում տեղի է ունեցել սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն
  • Այվազովսկու անվան բարեգործության և մեկենասության աջակցման միաբանություն
  • Экономические новости Армении