• Armenianeconomy.com

2020թ. նախատեսվում է բարձրացնել մարզամշակութային կենտրոնների աշխատակիցների աշխատավարձը

10 դեկտեմբերի 2019 | Տնտեսություն | Цитата

Ծովինար Հովհաննիսյանը Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում դասավանդում է արդեն երկար տարիներ: Չնայած ոչ բարձր աշխատավարձին՝ աշխատանքը թողնելու մասին չի էլ մտածում: 

«Սաներս հայկական քանոնը ներկայացրել են աշխարհի ամենահեղինակավոր բեմերում՝ Եվրոպայից մինչև Ծագող արևի երկիր ու օվկիանոսի մյուս ափ՝ Քարնեգի հոլ»,-նշում է Ծովինար Հովհաննիսյանը:
2020թ. նախատեսվում է երաժշտական և արվեստի դպրոցների մանկավարժների աշխատավարձը բարձրացնել: Երևանի քաղաքապետարանի այս նախաձեռնության մասին դպրոցներում արդեն տեղյակ են, սպասում են համայնքի ավագանու որոշմանը:
«Շուրջ 25 տոկոսով կբարձրանա ավելի քան 4000 աշխատակցի աշխատավարձ: Այս թվի մեջ են մտնում ինչպես երաժշտական ու արվեստի դպրոցները, այնպես էլ մշակույթի տները, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնները»,- ընդգծում է Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Գոշ Սարգսյանը:
Երիտասարդ նկարիչների համար էլ արվեստի դպրոցում դասավանդելը հիմնական աշխատանքն է, ստացած նվազագույն աշխատավարձը՝ ապրուստի հիմնական միջոցը:
Երևանի բյուջեի 2020թ. նախագծով կավելանա նաև մարզադպրոցների աշխատակիցների՝ մարզիչների, բժիշկների աշխատավարձերը՝ շուրջ 56 %-ով: Որոշ չափով կբարձրանա նաև սպասարկող անձնակազմի աշխատավարձը:
«Քաղաքապետարանի այս նախաձեռնությունը շատ կարևոր է և լրացուցիչ խթան, որպեսզի մեր մարզիչներն ու անձնակազմն աշխատեն ավելի մեծ արդյունքների համար»,-նշում է քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լևոն Ջուլֆալակյանը:
Համայնքային ենթակայության մարզամշակութային հաստատություններն ունեն շուրջ 5.000 աշխատակից: Երևանի 2020թ. բյուջեի նախագիծն առաջիկայում կներկայացվի ավագանու քննարկմանը: Հաստատումից հետո արդեն հունվարից նրանց աշխատանքն ավելի բարձր կվարձատրվի:
Աշխատավարձի բարձրացումը կարևոր ու առաջնային քայլն էր, բացի այդ, քաղաքային իշխանությունը մի շարք այլ նախագծեր էլ ունի:
«Քաղաքային իշխանության որդեգրած մշակութային քաղաքականության շրջանակում ոլորտի կրթական հաստատությունները շարունակելու են լինել ուշադրության կենտրոնում, և հաջորդ տարի նախատեսվում է նաև, որ քաղաքապետարանի այդ հաստատությունների աշխատակիցները ներառվեն նաև առողջապահության ապահովագրության ծրագրում»,-ասում է Գոշ Սարգսյանը:
2020-ը հագեցած կլինի մշակութային ու մարզական միջոցառումներով: Մեկնարկը կտրվի Ամանորի գիշերը:

yerevan.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն
  • Այվազովսկու անվան բարեգործության և մեկենասության աջակցման միաբանություն
  • Экономические новости Армении