ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» թեմայով քննարկման ժամանակ ներկայացրել է ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թթ. ռազմավարությունը, որը նոյեմբերի 28-ին հաստատվել էր կառավարության նիստում:
Փոխնախարարը անհրաժեշտ է համարել Ռազմավարության նշանակությունը բացատրելը, քանի որ հանրային ֆինանսների կառավարումը միայն ֆինանսների մասին չէ:
«Երկար մտածում էինք, թե ինչ պետք է ակնկալի քաղաքացին այս ռազմավարության իրագործման արդյունքում: Եվ մենք հանգեցինք այն եզրակացության, որ մեր թիրախը պետք է լինի հետևյալը՝ երաշխավորել հանրային բարիքի արդար բաշխում: Հանրության բոլոր անդամները պետք է զգան, հասկանան, որ հանրային բարիքն արդար է բաշխվում», -ասել է Կարեն Բրուտյանը:
Նրա խոսքով, պետք է ակնհայտ լինի, որ պետական ֆինանսների կառավարման հետ կապված որոշումները ուղղակի ազդեցություն են ունենում մարդկանց կյանքի վրա, ինչի հետևանքով նրանց կյանքի որակը բարելավում է: Ռազմավարությամբ նախանշված է նաև հանրային բարիքի հասցեական, խնայողաբար ու արդյունավետ օգտագործումը:
«Եթե մենք ռեսուրս ենք տրամադրում որևէ նպատակի իրագործման համար, ապա պետք է համոզված լինենք, որ ստանում ենք արդյունք, արժեք՝ փողի դիմաց», - նշել է Կարեն Բրուտյանը: Բացի այդ, ռազմավարությամբ սահմանվում է, որ գործընթացները պետք է իրականցվեն թափանցիկ, հաշվետվողական:
«Ճիշտ թիրախներ ունենալուց զատ, կարևոր է նաև միջավայրը, որտեղ կյանքի է կոչվում ռազմավարությունը», -ընգծել է Կարեն Բրուտյանը:
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться