• Armenianeconomy.com

Ընտանիքին տրվող սոցիալական աջակցությունը անմիջական կապ պետք է ունենա երկրի տնտեսության հետ

09 դեկտեմբերի 2019 | ՀԱԳՄ լուրեր | Цитата

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նիստ, որին մասնակցել են տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Օրակարգում ներառված էին սոցիալական աջակցության ոլորտում տեղի ունեցող օրենսդրական փոփոխությունների, անապահովության գնահատման համակարգի և սոցիալական աջակցության նոր մոտեցման հարցերը:

Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, նախքան օրակարգի հարցերին անդրադառնալը նիստի մասնակիցներին ներկայացրել է օրերս ՀՀ կառավարության հավանությանն արժանացած մի շարք օրենքներում կատարված փոփոխությունների փաթեթը:

«Օրենսդրական փոփոխությունները հնարավորություն  են տալու նախարարության իրավասության ներքո ունենալ սոցիալական կարիքի գնահատման միասնական գործառույթ: Այն երկար ժամանակ եղել է տարբեր մարմինների աշխատանքային նկարագրում և պարտականություններում, որն իր ազդեցությունն է ունեցել տրամադրվող սոցիալական ծառայությունների որակի և հասցեականության վրա: Սա մեծ ինստիտուցիոնալ փոփոխության սկիզբ է, որին հաջորդելու է նաև միասնական սոցիալական գրասենյակի ստեղծումը, որը սոցիալական կարիքի գնահատման համար կդառնա հիմնական օղակ և կիրականացնի իրապես ինտենսիվ և որակյալ գործընթաց»,- նշել է նախարարի տեղակալը:

Նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը ներկաներին մանրամասնել է «Պետական նպաստների մասին» և «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքներում իրականացված փոփոխությունները: Նախապես ներկայացրել է աղքատության իրավիճակն ու պատկերը, համընդհանուր սոցիալական ծառայությունները:

«Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների՝ ընտանիքի գնահատման միասնական համակարգի ստեղծման, տնային այցելությունների, սոցիալական ծառայությունների պատվիրակման միջոցով կբարձրանան աշխատանքի որակի թափանցիկությունն ու վերահսկողությունը: Որպես փոփոխություն նշվել են նաև սոցիալական բնակարանաշինության նոր մոտեցումներն ու տարբերակումները, մասնավորապես, հիփոթեքային վարկի ամբողջական կամ մասնակի հատուցման, բնակարանի վկայագրի տրամադրման կամ վարձակալության, պայմանագրային հիմունքներով սոցիալական տան տրամադրման ձևերը:

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները վերաբերում էին  ընտանիքի կայուն եկամուտի դրամագլխի ձևավորմանը, դրամական միջոցների ծավալին, այն ստանալու իրավունք ունեցող անձին: Համապատասխան փոփոխության արդյունքում կվերացվեն նաև կրկնվող նպաստների տեսակները:

Անապահովության գնահատման համակարգի և սոցիալական աջակցության նոր մոտեցումների մասին հանդիպման ընթացքում խոսել է Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն Արման Սարգսյանը: Նա անդրադարձել է նպաստների համակարգի գնահատման նոր մեթոդաբանությանն ու կառուցակարգերին, գործող և առաջարկվող համակարգերի տարբերությանը: Ներկայացրել է նաև աղքատության վերացման լուծման տարբերակները՝ ընտանիքի եկամուտների ճիշտ հաշվարկներ, եկամտի վրա հիմնված անապահովության սոցիալական վճարի գնահատման նոր մեթոդ, նպաստի նոր չափերի բաշխման ձևեր:

Նիստում քննարկված օրենսդրական նախաձեռնություններն ու նախագծերը ըստ Ժաննա Անդրեասյանի իրականցվել են գաղափարական հենքի վրա:

«Ընտանիքին տրվող սոցիալական աջակցությունը անմիջական կապ պետք է ունենա երկրի տնտեսության և ընտանիքի եկամուտի հետ: Պետք է ստեղծել պարզ, նպատակային, որակյալ ու հասցեական նպաստների համակարգ: Դրամային աջակցություն տրամադրել կոնկրետ խմբերի և քիչ ձևով: Ընտանիքներին տալ սոցիալական աջակցության այլ ծառայություններ, որոնք կնպաստեն նրանց հզորացմանն ու կայացմանը»,- ամփոփել է նախարարի տեղակալը:

mlsa.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

ՀԱԳՄ լուրեր
• Կորոնավիրուսային վարակի կանխման լրացուցիչ միջոցառումեր• Առկա է շինարարության ոլորտում պետության կողմից հայտարարված մրցույթներում կիրառվող կարգի կատարելագործման անհրաժեշտություն• Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչների հետ• ՀԱԳՄ նախագահի կոչից հետո «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին մինչ օրս փոխանցվել է ավելի քան 65 միլիոն դրամ• Հայկական ընկերությունը թոքերի արհեստական օդափոխման համակարգեր արտադրելու լիցենզիա է ստացել• ՀԿԵ-ն բեռների առաքման հետ կապված խնդիրներ չի կանխատեսում Թբիլիսիի երկաթուղում շինարարական աշխատանքների պատճառով• ՀԿԵ-ն բեռների առաքման հետ կապված խնդիրներ չի կանխատեսում Թբիլիսիի երկաթուղում շինարարական աշխատանքների պատճառով• Կառավարությունն Օրբելի, 23-ում գտնվող շենքը կօտարի մրցույթով. նախատեսվում է կառուցել հյուրանոց• ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնում է մի շարք ձեռնարկատիրական հմտությունների զարգացման նախագծեր

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն