Հակիրճ բնութագիր
Կլիմայի գլոբալ փոփոխությունը մարդկության առջև ծառացած խոշոր մարտահրավերներից է: Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ջրային ռեսուրսների վրա կլիմայի փոփոխության ազդեցությունը, առավել հրատապ է դարձել ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը:
Թեպետ ջրային ռեսուրսները համարվում են վերականգնվող ռեսուրսներ, այնուամենայնիվ, ջրային ռեսուրսների վրա կլիմայի փոփոխության հետևանքները մեղմելու և տնտեսությունը բնական նոր պայմաններին հարմարեցնելու համար անհրաժեշտ է իրականացնել միջոցառումներ՝ ուղղված ջրային ռեսուրսների խնայողաբար օգտագործմանը, պաշարների կուտակմանը և ջրային համակարգերում հոսակորուստների կրճատմանը:
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ ՀՈՍԱԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ԿՐՃԱՏԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, ՎԱՐՉԱԿԱՆ ԽԹԱՆԻՉՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 31-ի N 338-Ն և մայիսի 26-ի N 539-Ն որոշումների 2-րդ հավելվածների 8-րդ կետերի կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել`
1) Ջրային համակարգերում հոսակորուստները կրճատելու նպատակով իրավական, տնտեսական, վարչական խթանիչների մշակման և ներդրման հայեցակարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) Ջրային համակարգերում հոսակորուստները կրճատելու նպատակով իրավական, տնտեսական, վարչական խթանիչների մշակման և ներդրման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ ՀՈՍԱԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ԿՐՃԱՏԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, ՎԱՐՉԱԿԱՆ ԽԹԱՆԻՉՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները:
Հայեցակարգի մշակումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 31-ի «Արարատյան ջրավազանային տարածքի 2016-2021 թվականների կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին» N 338-Ն և 2016 թվականի մայիսի 26-ի «Հարավային ջրավազանային տարածքի 2016-2021 թվականների կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին» N 539-Ն որոշման 2-րդ հավելվածով հաստատված միջոցառումների ցանկի 8. «Հոսակորուստները կրճատելու նպատակով իրավական, տնտեսական, վարչական խթանիչների մշակում և ներդրում» կետի պահանջից:
Կլիմայի գլոբալ փոփոխությունը մարդկության առջև ծառացած խոշոր մարտահրավերներից է: Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ջրային ռեսուրսների վրա կլիմայի փոփոխության ազդեցությունը, առավել հրատապ է դարձել ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը:
Հայաստանում առկա ոռոգման ջրագծերի հիմնական մասը կառուցվել է դեռևս խորհրդային տարիներին և ունի մաշվածության բարձր աստիճան: Հայաստանի Հանրապետության ջրամատակարարման համակարգերը շահագործվում են 15-50 տարի, և դրանց մեծ մասը գտնվում են տեխնիկապես ոչ բավարար վիճակում և ներկայումս կորուստները ջրամատակարարման համակարգում կազմում են 50-80 տոկոս։
Թեպետ ջրային ռեսուրսները համարվում են վերականգնվող ռեսուրսներ, այնուամենայնիվ, ջրային ռեսուրսների վրա կլիմայի փոփոխության հետևանքները մեղմելու և տնտեսությունը բնական նոր պայմաններին հարմարեցնելու համար անհրաժեշտ է իրականացնել միջոցառումներ՝ ուղղված ջրային ռեսուրսների խնայողաբար օգտագործմանը, պաշարների կուտակմանը և ջրային համակարգերում հոսակորուստների կրճատմանը:
Առաջարկվող նախագծի կարգավորման բնույթը:
«Ջրային համակարգերում հոսակորուստները կրճատելու նպատակով իրավական, տնտեսական, վարչական խթանիչների մշակման և ներդրման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծով ներկայացվում է հոսակորուստների կրճատմամբ Հայաստանի Հանրապետությունում ջրային ռեսուրսների պահպանման, արդյունավետ օգտագործման հիմնական սկզբունքներն ու անհրաժեշտությունը, որը հնարավորություն կտա ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ջրային համակարգերի արդիականացման շնորհիվ նվազեցնել հոսակորուստները, բարելավել ջրօգտագործման արդյունավետությունը: Վերջինս կհանգեցնի ջրային ռեսուրսների պահպանությանը, արդյունավետ օգտագործմանը, կայուն կառավարմանը, ջրային ռեսուրսների խնայողաբար օգտագործման պետական քաղաքականության վերանայմանը, ինչպես նաև՝ ջրամատակարար ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը՝ ապահովելով սպառողներին պատշաճ ջրամատակարարում մատչելի գնով:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը:
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:
Ակնկալվող արդյունքը:
Հայեցակարգի ներդրումը կհանգեցնի ջրային համակարգերում հոսակորուստների նվազեցմանը, ջրամատակարար ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը:
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться