Կիևում միջազգային ցուցահանդեսում հայկական տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացրել

Կիևում World Food Ukraine 2012 միջազգային ցուցահանդեսի այցելուների շրջանում հայ արդյունաբերողների տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացրել:

Միասնական հայկական տաղավարում ներկայացվել են հյութեր, հրոշակեղեն, պահածոներ, չիրեր, կոնյակ, գինի, հանքային ջրեր, ձկնեղեն:

Ինչպես Analitika.at.ua-ին հայտնել է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, նման ցուցահանդեսների անցկացումը խթանում է առեւտրատնտեսական համագործակցությունը: «Անհրաժեշտ է էլ ավելի ակտիվացնել գործարար կապերը Հայաստանի եւ Ուկրաինայի բիզնես շրջանակների միջեւ: Արդյունաբերողների ցուցահանդեսներն ու գործարար ֆորումներն պետք է անցկացվեն պարբերաբար, միայն այդպես կարելի է երկու երկրների միջեւ հասնել տնտեսական աշխուժացման»,-ասել է նա:

Ցուցահանդեսն անցկացվել է հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը: Հայաստանի մասնակցության կազմակերպիչներն են Զարգացման հայկական գործակալությունը և Հայաստանի գյուղական բնակավայրերի զարգացման հիմնադրամը: Այս տարի ցուցահանդեսին մասնակցել են 20 երկրների շուրջ 200 արդյունաբերողներ:

Աղբյուրը՝ www.news.am

Լուսանկարը՝ www.news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն