<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին>>

04 դեկտեմբերի 2019 | Նախագծեր | Цитата

Հակիրճ բնութագիր

    Որոշման նախագծի համաձայն սահմանվում է, որ օտարերկրյա պետություն 6 ամիսը գերազանցող ժամկետով ուսման կամ ծառայության գործուղված զինծառայողի, ինչպես նաև նրա հետ օտարերկրյա պետություն մեկնող ընտանիքի անդամների՝ օտարերկրյա պետությունում բժշկական ապահովագրության ծախսերը, փոխհատուցվում են պետական բյուջեի միջոցների հաշվին՝ բացառությամբ, եթե օտարերկրյա պետությունում զինծառայողի, ինչպես նաև նրա ընտանիքի անդամների բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում է հրավիրող կողմի միջոցների հաշվին:

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ  2019 թվականի N        -Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ

ՄԱՍԻՆ

       Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կառավարությունը որոշում է.

   1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման, օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի և նրա ընտանիքի անդամների, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունում բնակելի տարածության վարձակալության համար դրամական փոխհատուցման կարգերն ու չափերը հաստատելու մասին>> N 2335-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

       1) որոշման N 1 հավելվածը լրացնել 19.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

      <<19.1. Սույն որոշման 4-րդ հավելվածի համաձայն օտարերկրյա պետություն 6 ամիսը գերազանցող ժամկետով ուսման կամ ծառայության գործուղված զինծառայողի, ինչպես նաև նրա հետ օտարերկրյա պետություն մեկնող ընտանիքի անդամների՝ օտարերկրյա պետությունում բժշկական ապահովագրության ծախսերը, փոխհատուցվում են պետական բյուջեի միջոցների հաշվին՝ բացառությամբ, եթե օտարերկրյա պետությունում զինծառայողի, ինչպես նաև նրա ընտանիքի անդամների բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում է հրավիրող կողմի միջոցների հաշվին:>>:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի

N 2335-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին>> Կառավարության որոշման նախագծի ընդունման

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
  Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված զինծառայողների, ինչպես նաև զինծառայողի հետ օտարերկրյա պետություն մեկնող նրա ընտանիքի անդամների՝ օտարերկրյա պետությունում բժշկական օգնության և սպասարկման գործընթացն ապահովելու հանգամանքով:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
  ՀՀ պաշտպանության նախարարության և գործընկեր պետությունների ռազմական գերատեսչությունների միջև համագործակցության շրջանակներում օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղումների ժամանակ հրավիրող կողմի միջոցների հաշվին իրականացվում է միայն գործուղված զինծառայողների բժշկական օգնությունը և սպասարկումը, ընդ որում, ոչ բոլոր դեպքերում (հիմնականում՝ միայն շտապ բժշկական օգնության անհետաձգելի դեպքերում), իսկ զինծառայողի հետ օտարերկրյա պետություն մեկնած նրա ընտանիքի անդամների բժշկական օգնության և սպասարկման կարիք առաջանալու դեպքում ծախսերը կատարվում են զինծառայողի կողմից, ինչը բացասաբար է անդրադառնում զինծառայողի սոցիալական վիճակի, ինչպես նաև ազդում ուսման կամ ծառայության իրականացման որակի վրա: Խնդիրը հիմնականում ծագում է 6 ամսից ավելի ժամկետով ուսման կամ ծառայության գործուղված զինծառայողների մոտ, քանի որ հիմնականում նշված զինծառայողներն են օտարերկրյա պետություններ իրենց հետ տանում ընտանիքի անդամներին: Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 29.12.2005թ. N 2335-Ն որոշման 4-րդ և 5-րդ հավելվածների համաձայն սահմանվել է օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված զինծառայողների, ինչպես նաև զինծառայողի հետ օտարերկրյա պետություն մեկնող նրա ընտանիքի անդամների՝ Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունում բնակելի տարածության վարձակալության համար դրամական փոխհատուցում ստանալու իրավունքը, գործընթացի շրջանակներում հրատապ անհրաժեշտություն է ծագել կարգավորել նաև օտարերկրյա պետություններում զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների բժշկական օգնության և սպասարկման խնդիրը, որը նախատեսվում է իրականացնել գնումների գործընթացների շրջանակներում՝ համապատասխան երկրներում առողջության ապահովագրական ծառայություն մատուցող ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունների միջոցով: 

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
   Բնագավառում իրականացվող քաղաքականության նպատակն է ապահովել օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված զինծառայողների, իսկ նրանց հետ ընտանիքի անդամներ լինելու դեպքում՝ նաև վերջիններիս, օտարերկրյա պետությունում պատշաճ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու գործընթացը:

Կարգավորման նպատակը և բնույթը
     Որոշման նախագծի համաձայն սահմանվում է, որ օտարերկրյա պետություն 6 ամիսը գերազանցող ժամկետով ուսման կամ ծառայության գործուղված զինծառայողի, ինչպես նաև նրա հետ օտարերկրյա պետություն մեկնող ընտանիքի անդամների՝ օտարերկրյա պետությունում բժշկական ապահովագրության ծախսերը, փոխհատուցվում են պետական բյուջեի միջոցների հաշվին՝ բացառությամբ, եթե օտարերկրյա պետությունում զինծառայողի, ինչպես նաև նրա ընտանիքի անդամների բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում է հրավիրող կողմի միջոցների հաշվին:

5. Ակնկալվող արդյունքը
    Որոշման նախագծի ընդունումը կապահովի օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված զինծառայողների, իսկ նրանց հետ ընտանիքի անդամներ լինելու դեպքում՝ նաև վերջիններիս, օտարերկրյա պետությունում պատշաճ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու գործընթացը:

ՏԵՂԵԿԱՆՔ

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի

N 2335-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին>> Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ

    Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

ՏԵՂԵԿԱՆՔ

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի

N 2335-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին>> Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

    Որոշման նախագծի ընդունումը ՀՀ 2020թ. և հետագա տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն չի առաջացնում, կից հաշվարկում ներկայացված ծախսերն իրականացվելու են Պաշտպանության նախարարությանը հատկացված ընդհանուր միջոցների հաշվին՝ ներքին վերաբաշխումներ կատարելու միջոցով:

ՏԵՂԵԿԱՆՔ

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի

N 2335-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին>> Կառավարության որոշման նախագիծը հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ

     Որոշման նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն