Հայաստանում արտադրվել է առաջին սերտիֆիկացված օրգանական գինին

03 դեկտեմբերի 2019 | | Цитата

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում  դեկտեմբերի 3-ին կայացել է «Օրգանական խաղողագործություն․ մարտահրավերներ և առանձնահատկություններ» թեմայով ասուլիս։

Ասուլիսի բանախոսներն էին՝  Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետի տեղակալ Վարսիկ Մարտիրոսյանը, Տրինիտի Կանյոն Այգիների համահիմնադիր և գործադիր տնօրեն Հովակիմ Սաղաթելյանը  և «Էկոգլոբ» ընկերության սերտիֆիկացման գծով տնօրեն Նունե Դարբինյանը։

Տրինիտի Կանյոն Այգիների համահիմնադիր և գործադիր տնօրեն Հովակիմ Սաղաթելյանը լրագրողներին ներկայացրել է Հայաստանի առաջին սերտիֆիկացված օրգանական գինիները` պատրաստված Տրինիտի Այգիների սերտիֆիկացված օրգանական խաղողներից։

Սերտիֆիկացման պաշտոնական գործընթացն ընկերությունը սկսել է 2015 թվականին, այդ ընթացքում խաղողի այգիները հասցվել են հաստատված օրգանական ստանդարտների, իսկ 2018 թվականին, Ավստրիայի զարգացման գործակալության աջակցությամբ, Տրինիտին ավարտել է սերտիֆիկացման գործընթացը՝ «Էկո Գլոբ» ՍՊԸ-ի օրգանական սերտիֆիկացման մարմնի կողմից խաղողի այգիները հավաստագրելով որպես օրգանական՝ համաձայն ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Հայաստանի ստանդարտների: 2019 թվականին «Տրինիտի 6100 Արենի սև 2018» և «Խաչմերուկ Արենի Սիրահ կարմիր 2018» գինիները հավաստագրվել են որպես սերտիֆիկացված օրգանական:

«Օրգանական գինու արտադրություն ունենալը մշտապես եղել է մեր թիմի սևեռուն գաղափարներից մեկը։ Թեև օրգանական խաղողագործությունը բավականին աշխատատար, նուրբ և թանկ նախաձեռնություն է, Տրինիտին երբեք չի նահանջել իր գերնպատակից՝ հնարավորինս չվնասել բնությունը»,- նշել է  Տրինիտի Կանյոն Այգիների համահիմնադիր և տնօրեն Հովակիմ Սաղաթելյանը՝ հավելելով, որ այս գործընթացի արդյունքում ստեղծվում են բացառիկ գինիներ, որոնք, իսկապես, արտացոլում են հայոց հողի էությունը՝ միաժամանակ պահպանելով այն ​​հետագա սերունդների համար։

«Օրգանական խաղողագործությունն ամբողջ աշխարհում կարևոր նշանակություն է ձեռք բերում․ յուրաքանչյուր տարի 25%-ով ավելանում են խաղողի օրգանական այգիները։ Հիմնադրամն անչափ կարևորում է այս նախաձեռնությունը և համարում այն ոլորտի ձեռքբերում։ Մենք վստահ ենք, որ «Արտադրված է Հայաստանում» մակնշմամբ օրգանական գինիներն արտահանման նոր հնարավորություններ կընձեռեն հայկական գինեգործությանը, իսկ հայկական օրգանական գինին, ինչու չէ, կդառնա Հայաստանի այցեքարտը միջազգային ասպարեզում»,- նշել է ՀԽԳՀ գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը։

«Մենք ողջունում ենք այս համարձակ նախաձեռնության կազմակերպիչներին, քանզի չափազանց կարևորում ենք օրգանական գյուղատնտեսության դերը Հայաստանում՝ որպես առողջ ագրոէկոհամակարգի և առողջ գյուղատնտեսության վերականգնման միջոց»,- նշել է  էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետի տեղակալ Վարսիկ Մարտիրոսյանը։

Ըստ «Էկո Գլոբ» ընկերության սերտիֆիկացման գծով տնօրեն Նունե Դարբինյանի օրգանական խաղողագործությունը և գինեգործությունը գինու արդյունաբերության ոլորտում նոր մշակույթ է ձևավորում։ Օրգանական գյուղատնտեսության ստանդարտը գյուղատնտեսության արտադրության մեջ կարելի է համարել  բնապահպանական ստանդարտ, որը ոչ միայն բարելավում է շրջակա միջավայրը, այլև ունենում է դրական ազդեցություն մարդկանց առողջության վրա։

mineconomy.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն