«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին

02 դեկտեմբերի 2019 | Նախագծեր | Цитата

Հակիրճ բնութագիր

     Օրենքի նախագծի համաձայն հստակեցվում է պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց շրջանակը՝ որը §Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին¦ ՀՀ օրենքի պահանջների համաձայն իրականացվում է զորակոչի միջոցով, հստակեցվում է գույքահարկի արտոնությունից օգտվող՝ հետուսումնական պայմանագրային զինծառայության մեջ գտնվող անձանց շրջանակը, հստակեցվում են համապատասխան շահառուների համար գույքահարկի արտոնության իրավունքի դադարման հիմքերը:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     ՀՈԴՎԱԾ 1. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-491-Ն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասում`

  1) առաջին պարբերությունում «պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք՝» բառերը փոխարինել «օրենքով սահմանված զորակոչի միջոցով պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողները՝» բառերով.

   2) երկրորդ պարբերությունում «ժամկետային» բառը փոխարինել «զինվորական» բառով, իսկ «ծառայություն անցած` ռազմաուսումնական հաստատություններն ավարտած անձինք» բառերը փոխարինել «օրենքով սահմանված հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն, ինչպես նաև հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության պայմանագրի ժամկետի ավարտից հետո կնքված հերթական պայմանագրի հիման վրա զինվորական ծառայություն անցնող զինծառայողները» բառերով.

   3) հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

  «Սույն մասով սահմանված արտոնությունների իրավունքը դադարում է զինծառայողին զինվորական ծառայությունից արձակելու, ինչպես նաև հարկվող օբյեկտ համարվող գույքը զինվորական ծառայության ընթացքում վարձակալության կամ հավատարմագրային կառավարման հանձնված լինելու դեպքերում:»:

    ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<<Գույքահարկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունման

 

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է զինվորական ծառայությունը կարգավորող և 2017թ. դեկտեմբերին ուժի մեջ մտած <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքում օգտագործվող ձևակերպումները <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքում իրացնելու և գույքահարկի արտոնություն ունեցող զինծառայողների շրջանակը հստակեցնելու հանգամանքով:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
     <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) 5-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայություն է համարվում զինված ուժերում և այլ զորքերում զորակոչի միջոցով կազմակերպվող ծառայությունը: Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է` շարքային կազմի համար` 24 ամիս, իսկ սույն օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասում նշված անձանց համար` 3 տարի, պահեստազորի սպայական կազմի համար` 24 ամիս, պարտադիր զինվորական ծառայություն չանցած և ռազմաուսումնական հաստատություններ ընդունված անձանց համար` ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառության ժամկետով, որը ռազմաբժշկական բնույթի ռազմաուսումնական հաստատություններում սովորողների մասով ներառում է նաև ինտերնատուրայում ուսումնառության ժամկետը:

    Նույն հոդվածի 8-րդ մասի պահանջների համաձայն՝ պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագրերը ռազմաուսումնական հաստատություններ ընդունված քաղաքացիների հետ կնքվում են տվյալ ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառության և հետուսումնական 10 տարի ժամկետով, որը պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասով ներառում է նաև ուսումնառության ժամանակահատվածը` որպես պարտադիր զինվորական ծառայություն:

     Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջների համաձայն՝ առաջին պայմանագիրը կնքվում է ռազմաուսումնական հաստատություն ընդունված` 18 տարին չլրացած քաղաքացու կամ մինչև 23 տարեկան` պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողի կամ պահեստազորում հաշվառված արական սեռի կամ իգական սեռի քաղաքացու հետ` ռազմաուսումնական հաստատությունում որպես կուրսանտ գրանցելու հետ միաժամանակ: Սույն կետում նշված պայմանագրում ներառման պարտադիր պայման է սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված համապատասխան ժամկետներում հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պարտավորության նախատեսումը: Նույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ առաջին պայմանագրի ժամկետը սահմանվում է`  ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողների համար` համապատասխան ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառության և հետուսումնական 10 տարի: Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջների համաձայն՝ զինծառայողի հետ հերթական պայմանագիր կնքվում է նախորդ պայմանագրի ժամկետը լրանալիս (իր համաձայնությամբ):

    Օրենքի վերը նշված ձևակերպումները՝ պարտադիր զինվորական ծառայություն և հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնող զինծառայողների մասով, որոշակիորեն տարբերվում են <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենք 15-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված ձևակերպումներից, չնայած որ նշված օրենքի համապատասխան դրույթները վերաբերում են նման կարգավիճակ ունեցող զինծառայողներին: Արդյունքում, երկու օրենքների շրջանակներում կարգավիճակի (զինվորական ծառայության տեսակի) առումով նույն շահառուներին վերաբերող տարբեր ձևակերպումները խնդիրներ են առաջացնում գույքահարկի արտոնությունների կիրառման գործընթացում:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
     Բնագավառում իրականացվող քաղաքականության նպատակն է ապահովել գույքահարկի արտոնություններից օգտվող զինծառայողների կողմից սահմանված իրավունքի իրացման անխոչընդոտ գործընթացը:

Կարգավորման նպատակը և բնույթը
   Օրենքի նախագծի համաձայն հստակեցվում է պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց շրջանակը՝ որը §Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին¦ ՀՀ օրենքի պահանջների համաձայն իրականացվում է զորակոչի միջոցով, հստակեցվում է գույքահարկի արտոնությունից օգտվող՝ հետուսումնական պայմանագրային զինծառայության մեջ գտնվող անձանց շրջանակը, հստակեցվում են համապատասխան շահառուների համար գույքահարկի արտոնության իրավունքի դադարման հիմքերը:

       5. Ակնկալվող արդյունքը

   Օրենքի ընդունումը կապահովի գույքահարկի արտոնություններից օգտվող զինծառայողների շրջանակի հստակ ընկալումը և այդ իրավունքի իրացման անխոչընդոտ գործընթացը:

ՏԵՂԵԿԱՆՔ

<<Գույքահարկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ

    Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանում համապատասխան փոփոխություններ կատարել Հարկային պետական ծառայության պետի 23.06.2003թ. N 03/17-Ն հրամանով հաստատված գույքահարկի հաշվարկման և վճարման կարգում:

ՏԵՂԵԿԱՆՔ

<<Գույքահարկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

  Օրենքի նախագծի ընդունումը ՀՀ 2020թ. և հետագա տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն չի առաջացնում:

ՏԵՂԵԿԱՆՔ

<<Գույքահարկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծը հրապարակային քննարկման ներկայացնելու վերաբերյալ

Օրենքի նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն